Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիան կհեռացվի անդամությունից, եթե «ահաբեկչության մեղադրանքով» բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը և ցմահ ազատազրկման դատապարտված Օսման Քավալան ազատ չարձակվեն»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախկինում ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քանիցս նախազգուշացրել է Թուրքիային վերոնշյալ անձանց ազատ արձակելու համար։
Հիշեցնենք որ, Սելահաթթին Դեմիթաշը 2016-ից գտնվում է Էդիրների բանտում։ Նա մեղադրվում է զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու մեջ։
Իսկ Օսման Քավալան անազատության մեջ է 2017-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2016-ի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու հետ։
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը