Լուսավորիչ փողոցում հունիսի 8-ին ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել․ ՔԿ

2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային միջոցին, իսկ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և բախվել թիվ 39 երթուղին սպասարկող «Գազ-32213» մակնիշի միկրոավտոբուսին։ Դրա հետևանքով «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական, և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայությունից ստացվել են դեպքն արձանագրած տեսախցիկների տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցով՝ Բեյրութի փողոցի կողմից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով: Լուսացույցի կանաչ թույլատրող ազդանշանի առկայությամբ նշված ավտոմոբիլի վարորդը ուղիղ հատում է Գ.Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկը, ապա նույն ուղղությամբ երթևեկում է դեպի Ագաթանգեղոսի փողոցի ուղղությամբ: Այդ ընթացքում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենային համընթաց՝ աջակողմյան գոտիներով, ընթանում են նաև այլ տրանսպորտային միջոցներ:

Նույն պահին Խորհրդարանի փողոցի կողմից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային գոտի է մուտք գործում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող վաշտի ամենագնաց թափքով, կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներով կահավորված մեքենան, որի աջ կողմից Խորհրդարանի փողոցից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի են մուտք գործում սև գույնի ամենագնաց թափքով այլ մեքենաններ: Նույն ժամանակահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չունենալով երթևեկության համար իր ուղեգոտում որևէ խոչընդոտ, ձախ եզրային երթևեկելի գոտով ուղիղ երթևեկելու ժամանակ կտրուկ մանևրում է դեպի ձախ, դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, բախվում է լուսացույցի արգելող ազդանշանի առակության պայմաններում կանգնած «Տոյոտա» մակնիշի մեքենային և գլխիվայր շրջվելով՝ շարժվում է դեպի աջ և ընդհարվում երթուղային միկրոավտոբուսին:

Զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը որևէ խոչընդոտող հանգամանք չի եղել և եթե վարորդը շարունակեր իր երթևեկությունն ուղիղ, ապա անվտանգ կերպով կկարողանար շարունակել ընթացքը: Այսինքն, ըստ նախնական տվյալների, Խորհրդարանի փողոցից ամենագնաց թափքով այլ մեքենանների շարասյան՝ դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի մուտք գործելը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի ուղիղ ընթացքին։

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Ադրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը ԼՂ բոլոր քաղաքացիական հաստատություններից․ ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի դատարանին Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video) Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ. ասկերանցի ընտանիքի գաղթի դաժան ճանապարհը (video) Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի Այսօր «հայ» սպաների հրամանով կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն. Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Հաթերք գյուղի մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն Ռուբեն Վարդանյանի «ձերբակալումը» իրավական փակուղու առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանությանը և դատական համակարգին․ Վահան Հովհաննիսյան Արցախում մի քանի հազար մարդ է մնացել․ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ․ Բեգլարյան Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը վերսկսում են եռակողմ խորհրդարանական համագործակցությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am