Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 %

Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես ՝ քաղաքական:
Եվ այսպես.
Հայաստանի բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս:
Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական ապացույցն է՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի կողմից գործադրվող հսկայական ջանքերի:
Հարցվածների 86 %-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը:
Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները:
Եթե հունվար ամսին հարցվածների մոտավորապես 68 %-ից ավելին ունեին դրական սպասումներ, ապա այս չորս ամիսների ընթացքում դրական սպասումներ ունեցող մարդկանց թիվն իջել է մինչև 44:
Նման կտրուկ անկումը պայմանավորված է ԵՄ առաքելության արդյունավետության ապացույցների բացակայությամբ, ակնհայտ քաղաքականացվածությամբ, որը երևում է լրահոսից և բարձրաստիճան չինովնիկների գնահատականներից և Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում գործուն արդյունքների չգոյությամբ:
Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը:
Այսպես ՝
Հարցվածների 72 %-ն արդարացի չի համարում տիկին Գայանե Հակոբյանին կալանավորելու մասին որոշումը՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի գործադրած ջանքերի:
Հարցվածների մոտավորապես 90 %-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:
Կրկին ՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հուշարձանի և հուշարձանը տեղադրելու փաստի նկատմամբ տիրաժավորված բացասական գնահատականների:
Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»:
Եթե 2018-ին հարցվածների 91 %-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց մասնակցությունը խոստովանողների թիվն իջել է 34.7 %-ի:
Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում:
Եթե 2018 թ.ի սեպտեմբերին հարցվածների 78 %-ն արդեն կարծում էր, որ սպասումները արդարացվել են, ապա հիմա՝ «սպասումներն արդարացվել են» պնդման կողմնակիցները ընդամենը 25 % են կազմում:
Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ:
* Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 %:
Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա:
Մնում է ՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների։
Եւ այստեղ, իհարկե, քաղաքական, մտավոր, հոգևոր վերանախավերն ունեն իրենց բաժին պարտականություններն ու պատասխանատվությունը:
ՀԳ. Gallup-ի հարցումն ամջողջությամբ կտեղադրեմ մեկնաբանություններում, հենց հասանելի լինի։

Արմեն Աշոտյանի գրառումը

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անդրանիկ Քոչարյանը կասի՞՝ իրենք երբ են «սատկելու»․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյանը Նիկոլին ինքնասպանության կոչ արե՞լ է․ Բաբկեն Հարությունյան (video) Արցախից Հայաստան տեղափոխված 14 պացիենտ է մահացել. առողջապահության նախարար (video) Արցախից բռնի տեղահանվածների թիվն անցել է 100 հազարը Սրանք արյուն են ուզում․ Աննան պատրաստ է Հայաստանը «կուլ տալ»․ Հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը «Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am