Նպատակ ունեն ինձ գցել քաշքշուքների մեջ․ Արթուր Համբարձումյան

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոլեկտիվով Արմենին հասցրեցին մահվան:
Այդ կոլեկտիվի մեջ էին ձերբակալման հրահանգ տվողը, հրահանգ տվողին ստորաքաշորեն ծառայող՝ որսորդ միության վերածված ԱԱԾ-ականները, կալանքի սանկցիա տված դատավորը:
Դեպքի առիթով հարուցված քրեական գործով ես անցնում էի որպես վկա, որովհետև ասել էի հարցազրույցներիցս մեկում այն ինչ նոր կարդացիք: Հետո Շիրակի մարզի դատախազի տեղակալ Եդիգարյան Արամը որոշեց, որ պետք է ինձ դատել, որովհետև Արմենին կալանք տված և այժմ կաշառակերության համար դատվող դատավորին հասցրել եմ հրապարակային վիրավորանք:
Հետաքրքիր է՝ գործ կարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Եդիգարյանը տեղյա՞կ է, թե ժամանակին Հայաստանում դատավորների մասին ինչեր են ասել փաշինայնականները: Հետաքրքրիր է՝ գործ կարող այս սուբյեկտը տեղյա՞կ է, թե ինչպես էր Փաշինյանը հրահանգում դատարանների դռները շրջափակել, որպեսզի <վնգստացող դատավորները> չկարողանան մտնել ներս: Իսկ որ դատավորների կայացրաց վճիռները չկատարելու հրապարակային կոչեր էին հնչեցնում իշխանավորները, դրանից տեղյա՞կ է:
Փաշինյանի հակամարդկային ռեժիմին ծառայող իրավաբան՝ օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, լս՞ել ես:
Եդիգարյան Արամ , դու մեղավոր չէս: Քեզ այդ պաշտոնին նշանակողն է մեղավոր, քեզ դիպլոմ տվողն է մեղավոր, քեզ դաստիարակողն է մեղավոր, արդարադատության երկրոդ դասի խորհրդականի աստիճան շնորհողն է մեղավոր:
Դու դառնալու ես շուտով պոպուլյար՝ Եդիգարյան Արամ:
Իշխանափոխությունից հետո քեզ նմանները համակարգից դուրս են շպրտվելու, իսկ իրավագիտության ֆակուլտետներում բացատրելու են, թե ինչ աղետ կարող է բերել պետությանը երբ իրավապահ համակարգը սկսում է ստորաքարշորեն ծառայել սամոդուռ ղեկավարներին»։

Երեկ հայտնի է դարձել, որ Արթուր Համբարձումյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակայնորեն վիրավորելու համար։

Մեզ հետ զրույցում Արթուր Համբարձումյանը նշեց․ «Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արամ Եդիգարյանը իմ դեմ գործ է հարուցել Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը Գրիգորյանին կալանք տված դատավոր Արուսյակ Ալեքսանյանին վիրավորելու համար, ում դեռ չէին մեղադրել կաշառք վերցնելու գործով ու չէր կալանավորվել»։

Ըստ Համբարձումյանի՝ սա մանր խուլիգանություն է իր նկատմամբ․ «Սրա նպատակն է ինձ գցել քաշքշուքի մեջ։ Սա պայմանավորված է նաև իմ հանրային խոսքով, որը խիստ քննադատություն է՝ ուղղված Նիկոլին ու իր իշխանությանը»։

 

դիտվել է 1850 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Ադրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը ԼՂ բոլոր քաղաքացիական հաստատություններից․ ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի դատարանին Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video) Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ. ասկերանցի ընտանիքի գաղթի դաժան ճանապարհը (video) Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի Այսօր «հայ» սպաների հրամանով կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն. Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Հաթերք գյուղի մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն Ռուբեն Վարդանյանի «ձերբակալումը» իրավական փակուղու առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանությանը և դատական համակարգին․ Վահան Հովհաննիսյան Արցախում մի քանի հազար մարդ է մնացել․ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ․ Բեգլարյան Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը վերսկսում են եռակողմ խորհրդարանական համագործակցությունը Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am