Մեր և Գայանե Հակոբյանի դիրքորոշումները տարբեր են, մենք այլևս չենք պաշտպանի նրա շահերը. Փաստաբաններ (video)
«Դիրքորոշման փոփոխություն կար մեր՝ պաշտպաններիս եւ մեր վստահորդի միջեւ, որի կապակցությամբ այլեւս մեր կողմից չի իրականացվելու Գայանե Հակոբյանի պաշտպանությունը: Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը»,- քիչ առաջ դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի պաշտպանական խմբի անդամները: Դիրքորոշման փոփոխության մասին մանրամասներ նրանք չհայտնեցին, քանի որ դռնփակ նիստ է եղել, բացի այդ, պաշտպաններն այլեւս լիազորված չեն տիկին Գայանեի անունից որեւէ հայտարարություն անել: Հիմա դատարանը քննում է հանրային պաշտպանի ներգրավման հարցը: