Ալիևի տհաճ անակնկալը` ԱՄՆ-ին. Կմարսի՞ Վաշինգտոնը ապտակը

Երեկ հետաքրքրական լուր ստացվեց Բաքվից: Ադրբեջանական կողմի խնդրանքով՝ մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, հայտնեց Հայաստանի ԱԳՆ-ն: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ, ըստ արտգործնախարարության, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
Ավելի վաղ արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն հունիսի 12-ին Վաշինգտոնում։

Անդրադառնալով Վաշինգտոնում հունիսի 12-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման հետաձգման հարցին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, որ հիմա քննարկվում է նոր ժամկետը: «Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս»,- ասել է խոսնակը: Նրա փոխանցմամբ, նոր ժամկետի մասին տեղեկությունը կհրապարակի հանդիպումը կազմակերպող կողմը:

Բաքուն, փաստորեն, խուսափում է Վաշինգտոնի հովանու ներքո կազմակերպվող հանդիպման գնալուց: Ինչո՞ւ... Մոսկվային, բնականաբար, դուր գալու նպատակով:
Փոխանակ գնալ բանակցությունների, Ադրբեջանը մեկ է ամիս Արցախի ու Հայաստանի սահմաններում լարվածություն է պահպանում:

Ըստ Բաքվի, բանակցությունների իմաստը ո՞րն է, եթե Ալիևը իր պահանջները կարող է ստանալ շարունակական շանտաժի ու ճնշումների պայմաններում: Իսկ ո՞վ է խանգարում նրան այդ գործում... Առայժմ, ցավոք, Մոսկվան, որտեղից 2020թ. 44-օրյա պատերազմից հետո առայժմ որևէ քննադատական խոսք չի լսել Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական հայտարարությունների վերաբերյալ:

Ըստ ամենայնի, Վաշինգտոնը այդպես հանգիստ չի թողնի Ալիևի` բանակցություններ ձախողելու խնդիրը, կհասնի այլ ժամկետում բանակցությունների կազմակերպման:
Երեկ մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ հայտնի դարձավ:

Նախօրեին կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի առաջին հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկված հինգ թեմաներից երկուսը անմիջականորեն առնչվել են Հայաստանի Հանրապետությանը։

Թուրքիայի պետական հեռուստատեսությունը, երկրի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրությունը վկայակոչելով, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձրաստիճան դիվանագետները «քննարկել են Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները»։
Այսինքն, ԱՄՆ-Թուրքիա բանակցությունների օրակարգում երկու թեմա Վաշինգտոնը թեժ է պահում:

Ուշագրավ է, ի դեպ, որ ամերիկյան կողմը մինչ այս պահը Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում կամ էլ սոցիալական ցանցերի պաշտոնական օգտահաշիվներից որևէ մեկում հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չի հրապարակել։

Ավելին, Բլինքենի և Թուրքիայի ԱԳՆ զրույցից մի քանի ժամ առաջ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվում էր հստակեցնել, թե երբ է նախատեսված երկու դիվանագետների առաջին շփումը։ «Թուրքիան կարևոր գործընկեր է և ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն է։ Ես գիտեմ, որ պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է իր նորանշանակ գործընկերոջ հետ զրույցին, սակայն ես որևէ ժամանակացույց այդ առումով ներկայացնել չեմ կարող, չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա։ Կարող եմ միայն ասել, որ նա ցանկանում է, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ», - հայտարարում էր Պատելը։

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4777 անգամ
Լրահոս
Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին (video) Բուհը 7 ամիս ռեկտոր չունի Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում «BMW»-ի 24-ամյա վարորդը հարսանիքի ժամանակ կրակnցներ է արձակել Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով Արտառոց դեպք. «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Ժաննա՛, երեխային ծեծողը ձերոնցական է՝ քայլիստուհի կամ քայլիստամետ... Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am