Երեխաներին պաշտպանել Նիկոլ Փաշինյանից

Հունիսի 1-ը մեզանում շատերը նշում են որպես երեխաների տոն: Այդպես էլ ասում են՝ շնորհավոր երեխեքի տոնը: Իրականում հունիսի 1-ը երեխաների իրավունքների՛ պաշտպանության օրն է: Եվ օրվա խորհուրդը, ասել Թումանյանի՝ «քաջ որսկանի գյուլլի պես», ուղղված է մեծահասակներին, առաջին հերթին՝ ծնողներին, մանկավարժներին և մյուս մեծիկներին:

Նկատենք, որ հունիսի 1-ը նաև ոչ բարով՝ Նիկոլ Փաշինյանի չարաբաստիկ ծննդյան օրն է...

Հուսանք, բազմակետը որոշ չափով արտացոլեց այդ հատվածում ընթերցողների բնական ու անխուսափելի, սակայն ոչ մեջբերելի արձագանքները: Եվ իր ծննդյան օրով, ինչպես հայտնի է, Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում «հնգակողմ հանդիպում» է ունենալու, ներառյալ իր սիրելի գործընկեր Ալիևի հետ: Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում է՛լ ավելի է վատացնելու առանց այդ էլ օրհասականի հասցրած վիճակը և նոր հակահայկական համաձայնություններ է կայացնելու: Հանդիպումը կավարտվի, հայտարարությունները կհնչեն, հասկացողները՝ կհասկանան, ովքեր դեռ համոզվելու խնդիր ունեն, թերևս կհամոզվեն:

Կարևորը երեխաներն են: Եվ այսօրվա՝ հունիսի 1-ի խորհուրդը Հայաստանում նոր շեշտադրում ունի՝ երեխաներին պաշտպանել Նիկոլ Փաշինյանից: Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեմտավոր առումով է պետք պաշտպանել:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գլխակեր է, ու նրա այդ հատկանիշը, ցավոք, կոնկրետ դրսևորում ունի՝ «Եռաբլուրը»: Ու Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում 2020-ին ու հավորդած այս երկուսուկես տարիներին գոյացած եռաբլուրները: Քանի ու քանի երեխայի գլուխ կերավ իր արկածախնդրական ու անպատասխանատու «խաղաղասիրական» քաղաքականությամբ, որի էությունը սոսկ թշնամիների շահերի սպասարկումն է:

Այդ նա է հիմնական մեղավորը, որ այսօր շուշեցի, հադրութցի, բերձորցի երեխաները զրկված են ծննդավայրից: Այդ Նիկոլ Փաշինյանն է հարյուրավոր երեխաներից խլել նրանց հայրիկներին, հորեղբայրներին՝ դարձնելով նրանց մանկությունն անհայր: Նիկոլ Փաշինյանն է հազարավոր ծնողների որդեկորույս դարձնելու առանցքային մեղավորը...

Երեխաներին պետք է պաշտպանել Նիկոլից ու նիկոլիզմից, որ կիսագրագետ ու ստախոս չմեծանան, որ չար ու բարդույթավորված չլինեն, որ մանուկ հասակում հեծանիվ ու գնդակ ունենան, որպեսզի հետո ոխակալության զգացում չունենան հասարակության ու մարդկանց նկատմամբ:

Երեխաները պետք է մեծանան՝ երեխայաբար հասկանալով, որ իրենք մեծ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովրդի այդ ունեցվածքի ժառանգներն ու շարունակողներն են:

Երեխաներին պետք է պաշտպանել Նիկոլից ու նիկոլիզմից, որպեսզի ստախոս ու անպատասխանատու չմեծանան ու չարիք չդառնան հասարակության ու երկրի համար:

Կարճ ասած, երեխաներին պետք է պաշտպանել ու դաստիարակել այնպես, որ հանկարծ ու հանկարծ Նիկոլ Փաշինյան չմեծանան: Ու ոչ էլ՝ նիկոլական:

Երեխաների իրավունքների պաշտպանությա՛ն օրն է: Իսկ երեխաների իրավունքների լավագույն պաշտպանությունը նրանց անհոգ մանկություն ու ապրելու, արարելու տեղ և հիմք ապահովելն է:

Ո՞ր ծնողը չի ուզում, որ իր երեխան լավ ապագա ունենա: Իսկ այսօր դա հնարավոր է ապահովել միայն մի դեպքում՝ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին և ազգուրաց-Արցախուրացների նրա խմբին: Քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, ապագա չկա: Եթե շարունակի իշխանավարել Նիկոլ Փաշինյանը, ապա չի լինելու նաև Հայաստանը: Հետևաբար, պետք է պաշտպանել երեխաների՝ Հայրենիք, երկիր ու պետություն և ապագա ունենալու իրավունքը: Իսկ դա ծնողների ու մյուս մեծահասակների գործն է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1071 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել Ձեզ հարց եմ տվել,կոնկրե՛տ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան Տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի. Ջեյմս Օ՛Բրայեն 28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Քաղաքապետարան Կոկաինի շարժերից լուր չունի Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր «3-րդ աշխարհամարտը սկսվեց Երևանի փողոցներում․ 50 դրամ ինքնարժեքով տարբեր առանձնյակներ դուրս եկան փողոցային մարտերի»․ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ոչ վաղ անցյալի դրվագներ Եթե "Բալասանյան դաշինքը" խաղերի մեջ չէ քայլիստների հետ, ապա... ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա. ՌԴ ԱԳՆ Երևանում իր Maserati-ով վթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել Մարտունու Ռազմական ոստիկանության պետը 570,000 դրամ կաշառք է վերցրել Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել Քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններ դիմել են ՀՀ-ում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am