Ծայրահեղ մտահոգ ենք Արցախում ստեղծված իրավիճակով․ «Միասին» շարժումը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ է Արցախում և Հայաստանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով:

Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները, ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության պայմանավորվածությունները:

«Միասին» շարժումը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն. Քրիստինա Քվինին՝ ակնկալելով, որ դեսպանը մեր հանրագրի պահանջները կներկայացնի ԱՄՆ կառավարությանը, որը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների հետևողական պաշտպանի դիրքերից։

1. ԱՄՆ իշխանությունից պահանջում ենք չբավարարվել միայն Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով և կիրառել գործուն միջոցներ՝ հարկադրելու Ադրբեջանին կատարել միջազգային օրենքներն ու պաշտոնական որոշումները, այսինքն՝ կիրառել պատժամիջոցների հստակ փաթեթ։ 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը ոչ միայն հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել, այլև անընդհատ Ադրբեջանը, նախագահի մակարդակով, էթնիկ զտումների և ցեղասպանության ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում։

2. Չի կատարվում ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։ Ժամանակն է, որ դատարանն իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկի իր իսկ վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Տարբեր պատժամիջոցներ կիրառելու նախադեպեր և փորձ ԱՄՆ-ը ունի։ Համոզված ենք, որ երկակի ստանդարտներ կիրառելը բնավ չի բխում ԱՄՆ հռչակած քաղաքականությունից։

3. Ադրբեջանը միջազգային ահաբեկիչների օգնությամբ ոչ միայն զավթել է, այլև շրջափակելով կտրել է Արցախը Հայաստանից և աշխարհից: 44-օրյա պատերազմից հետո գերեվարված հայ զինվորները անմարդկային պայմաններում են պահվում՝ ենթարկվելով միջնադարյան ճիզվիտական կտտանքների: Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանագել հայ ռազմագերիներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներից։ Ակնկալում ենք ԱՄՆ բարի կամքը միջնորդ դառնալու ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու և նրանց հանդեպ միջազգային օրենսդրությունը կիրառելու հարցում։

4․ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ անկում է ապրում։ ԱՄՆ նախորդ դեսպանները մինչ այս գործող ՀՀ բոլոր վարչակազմերի հանդեպ միշտ զգայուն վերաբերմունք են ցուցաբերել, ձայն բարձրացրել քաղաքական հայացքների համար հետապնդվողների իրավունքները պաշտպանելու հարցում։ Ինչո՞ւ այդ ավանդույթը ներկա պարագայում չի գործում: Մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես պետք է լինի ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերում հանդես եկող բոլոր պետությունների մեծագույն առաքելությունը։

Հ.Գ. Հանրագիրը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող արցախահայությանը էթնիկ զտումներով և պատերազմով սպառնացող Իլհամ Ալիևի խոսքերը նրանց համաներում խոստանալու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի կողմից մեկնաբանվել են իբրև գնահատելի և ողջունելի քայլ: Պահանջում ենք մեր տարակուսանքն ու զայրույթը փոխանցել պետքարտուղարությանը և անձամբ Մ. Միլլերին, որը ցեղասպան Ալիևին համաներում շնորհող է փորձում դարձնել այն պարագայում, երբ Արցախում ամենևին չկան հանցագործներ, այլ կան իրենց բնօրրանում ինքնորոշման իրավունքի իրականացման համար պայքարի ելած հայեր: Եթե ինքնորոշումը ճանաչվում է Կոսովոյի ալբանների համար, որոնք իրենց տարածքի բնիկ տերերը չեն, ապա առավել ևս ճանաչելի պետք է լինի հազարամյակներ շարունակ իր բնօրրանում ապրած արցախահայության համար:

դիտվել է 430 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել Ձեզ հարց եմ տվել,կոնկրե՛տ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան Տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի. Ջեյմս Օ՛Բրայեն 28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Քաղաքապետարան Կոկաինի շարժերից լուր չունի Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր «3-րդ աշխարհամարտը սկսվեց Երևանի փողոցներում․ 50 դրամ ինքնարժեքով տարբեր առանձնյակներ դուրս եկան փողոցային մարտերի»․ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ոչ վաղ անցյալի դրվագներ Եթե "Բալասանյան դաշինքը" խաղերի մեջ չէ քայլիստների հետ, ապա... ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա. ՌԴ ԱԳՆ Երևանում իր Maserati-ով վթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել Մարտունու Ռազմական ոստիկանության պետը 570,000 դրամ կաշառք է վերցրել Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել Քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններ դիմել են ՀՀ-ում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am