Պուտինն ու Էրդողանը Հայաստանի հարցով կխոսեն

Եվս 5 տարի Էրդողանի հետ...

Սա է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի գլխավոր արդյունքը։ Իր հաղթանակի մասին Թուրքիայի նախագահը տեղեկացավ Ստամբուլում։ Էրդողանի հաղթանակի ճառը, սակայն, հնչեց արդեն Անկարայում՝ կեսգիշերին մոտ։

Դիմելով նախագահական նստավայրի մոտ հավաքված իր հազարավոր կողմնակիցներին՝ Էրդողանը նախ ակնարկեց, թե իր թիմը զերծ է մնալու հետընտրական վրեժխնդրությունից։ Բացի այդ, ըստ Էրդողանի, առաջինն ինչ անելու է ինքը վերընտրվելուց հետո, երկրի տնտեսական ծանր կացությունը շտկելն է։

«Գնաճի հետևանք հանդիսացած թանկացումների հարցի լուծումը, բարեկեցության անկման պատճառով կրած կորուստների փոխհատուցումը՝ սրանք են այն խնդիրները, որոնք առաջիկայում լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Դրանք այնքան էլ դժվար լուծելի խնդիրներ չեն», - պնդում էր Էրդողանը։

Թուրքական ընդդիմության առաջնորդը Քեմալ Քըլըչդարօղլուն, որի «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» համար սրանք համապետական ընտրությունների ընթացքում կրած թվով վեցերորդ պարտությունն էին վերջին 12 տարիների ընթացքում, Անկարայում հրավիրված ասուլիսի ժամանակ, հատուկ ընդգծում էր՝ 2023-ի ընտրությունները անցնում էին անհավասար պայմաններում։

«Մենք վերջին տարիների ամենաանազնիվ ընտրությունների ականատեսը դարձանք։ Պետական բոլոր միջոցները մոբիլիզացվել էին քաղաքական մեկ կուսակցության համար։ Բոլոր հնարավորությունները դրվել էին մեկ մարդու ոտքերի տակ», - հայտարարում էր Քըլըչդաչղօլուն՝ պնդելով, սակայն, որ չնայած պետական ռեսուրսների նման կիրառմանը, ընդդիմությունը կարողացավ թմբիրից դուրս բերել ընտրողների մի զգալի մասին։
ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ՝ ընտրությունների երկրորդ փուլը հեռու էր իդեալական լինելուց:

Թուրքիայում գտնվող ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ՝ ևս նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հեռու էր իդեալական լինելուց։ «Ընտրությունների կազմակերպումը թեև համապատասխանում էր ժողովրդավարական չափանիշներին և ընտրողներն ի վիճակի էին ազատորեն քվեարկել իրենց ուզած թեկնածուի օգտին, այնուհանդերձ պետական լրատվամիջոցները կողմնապահ դիրքորոշում էին որդեգրել։ Դա հանգեցրել էր թեկնածուների համար անհավասար պայմանների ստեղծմանը և շահեկան պայմաններ էր ձևավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար», - ըստ «Ազատության», նշում են արևմտյան դիտորդները՝ որպես ընտրությունների գլխավոր խնդիր մատնանշելով քվեարկողների նկատմամբ կիրառվող քարոզչական ճնշումը։

Թուրք քաղաքագետներից ոմանց կարծիքով, սակայն, Քըլըչդարօղլուի պարտության պատճառը ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառումն էր, այլև հենց իրենց՝ ընդդիմադիրների թույլ տված սխալների շարանը։ Մի շարք մասնագետների համոզմամբ՝ ընտրություններում անհաջողության գլխավոր պատճառը առաջին և երկրորդ փուլերի միջև ընդդիմության հրետոռաբանության կտրուկ փոփոխությունն էր։ Եթե մինչև մայիսի 14-ը Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես էր գալիս սիրո և համերաշխության կարգախոսների ներքո, ապա առաջին փուլից հետ նա ազգայնական հռետորաբանություն որդեգրեց՝ անգամ դաշինք կնքելով Թուրքիայի ամենաազգայնական ուժերից մեկի՝ «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղի հետ։

Ըստ մի շարք հետազոտողների, ազգայնականների հետ այս դաշինքը նախևառաջ վանեց այն քրդերին, որոնք մայիսի 14-ին քվեարկել էին ընդդիմադիրների օգտին։ Որպես ասվածի ապացույց միայն մի քանի թվային տվյալ։ Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող Դիյարբեքիրում Քըլըչդարօղլուն մոտ 41 հազար քվե է կորցրել երկու փուլերի արանքում, Վանում՝ մոտ 25 հազար, Շըրնաքում՝ ավելի քան 10 հազար, Մուշում՝ մոտ 7 հազար։ Էրդողանի հաղթանակին նպաստած գործոններից մեկն էլ արտերկրում բնակվող թուրքերի քվեարկությունն էր։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի սահմաններից դուրս բացված տեղամասերում Էրդողանը շուրջ 60 տոկոս քվե է ստացել։ Երկրի ղեկավարին ցուցաբերված աջակցությունը հատկապես ցայտուն է Գերմանիայում բնակվող թուրքերի շրջանում, որոնց մի մասն այսօր առավոտյան նույնիսկ դուրս էր եկել Բեռլինի փողոցներ՝ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում թուրքական ընտրությունների արդյունքները տոնելու մտադրությամբ։

Թուրքիայի մայրաքաղաքում տրամադրությունները շատ ավելի հոռետեսական են։ Դատելով Reuters գործակալության կողմից այսօր առավոտյան Անկարայի փողոցներում անցկացված հարցումներից՝ Թուրքիայի շարքային բնակիչների գլխավոր մտավախությունները տնտեսական բնույթի են։

Թուրքական շուկան՝ նախևառաջ ֆինանսականը, Էրդողանի վերընտրությանն արձագանքեց անկմամբ։ Ազգային արտարժույթի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ այսօր առաջին անգամ հատեց 20 լիրայի շեմը։ Ամերիկյան Morgan Stanley բանկի փորձագետների համոզմամբ՝ այդ անկումը կարող է շարունակվել, և մինչև տարեվերջ մեկ դոլարի համար կարող են արդեն 28 լիրա առաջարկել։ Դրանից խուսափելու միակն ձևն, ըստ արևմտյան մասնագետների, բանկային տոկոսադրույքները ցածր մակարդակի վրա պահելու քաղաքականությունից հրաժարվելն է, մի բան, որ վերջին մեկ տարում Էրդողանը հետևողականորեն մերժում էր։

Ինչ վերաբերում է Էրդողանի դիվանագիտական ձեռքբերումներին, ապա այստեղ էլ ընտրողները վստահ են, որ նա կշարունակի Թուրքիայի դիրքերի ամրացումը: Էրդողանն արդեն իսկ ակտիվ քննարկումների մեջ է, բանակցություններ է ծրագրում:

«Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը», - լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իրոք, երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորում էր նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Որտեղ այն կկայանա և երբ դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», - նշել է Պեսկովն՝ ընդգծելով, որ «առկա է ըմբռնում, որ մենք նախապատրաստվում ենք նման հանդիպման»։

Թե ինչ կխոսեն Պուտինն ու Էրդողանը` Հայաստան-Ադրբեջան խնդիրների հարցով, դժվար չէ գուշակել: Նրանց պահանջները հայկական կողմից` հայտնի են, այսպես ասած` հրապարակային ներկայացվում է Երևանին:

Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առաջիկայում կմեկնի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն Անկարայում քննարկելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը:

Օսլոյում (Նորվեգիա), զրուցելով լրագրողների հետ, Ստոլտենբերգն ասել է, որ Թուրքիայի մայրաքաղաք նրա այցի ժամկետներն այս պահին համաձայնեցվում են: «Մեր ուղերձը հստակ է՝ Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարևոր է ոչ միայն Շվեդիայի, այլև սկանդինավյան երկրների, Բալթյան շրջանի և ամբողջ ՆԱՏՕ-ի համար: Իհարկե, այն կարևոր է նաև Թուրքիայի և մյուս դաշնակիցների համար»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ այսօրվանից՝ հունիսի 1-ից, Շվեդիայում ուժի մեջ է մտել ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքը:

«Ոչ միայն Թուրքիայի, այլև Եվրամիության և մյուս երկրների տեսակետից Ստոկհոլմն այսօր ակտիվացնում է քայլերն ահաբեկչության ցանկացած դրսևորումների դեմ: Ես ողջունում եմ անցած ամսվա ընթացքում դաշնակիցների և Շվեդիայի ձեռնարկած միջոցներն, այդ թվում՝ Թուրքիայի հետ համագործակցությունն արագացնելու ջանքերը»,- ասել է Ստոլտենբերգը: Նրա համոզմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու արձանագրությունը մոտ ապագայում անպայման կվավերացվի:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է անում պաշտոնական Անկարային խոչընդոտներ չհարուցել Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին։ Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ Շվեդիա կատարած այցի շրջանակներում։ «Մենք կոչ ենք անում Թուրքիային, ինչպես նաև Հունգարիային, որը ևս չի վավերացրել [Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին] փաստաթուղթը, շուտափույթ կերպով հաստատել այն։ Շվեդիան պատրաստ է դաշինքին անդամակցելուն և խոչընդոտներ հարուցելու որևէ պատճառ չկա։ Այս որոշումը կայացնելու պահը հիմա է», - հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2022թ. հուլիսի 5-ին էին ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունները։ Թուրքիան, սակայն, արգելափակեց անդամակցության գործընթացը՝ երկու սկանդինավյան երկրներից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին և չեղարկել Անկարային զենքի արգելքը։

Այս ապրիլին Էրդողանը ստորագրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ Շվեդիայի հարցում Թուրքիան շարունակում է առարկություններ ունենալ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1646 անգամ
Լրահոս
Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել Ինչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել. Սուրենյանց Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը 72 ժամով կալանավորվել է The Washington Post: Как четыре президента США развязали экономическую войну во всем мире. Часть 3 Վարունգն ու պոմիդորը ցիտրուսային մրգեր են դարձել Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին (video) Բուհը 7 ամիս ռեկտոր չունի Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում «BMW»-ի 24-ամյա վարորդը հարսանիքի ժամանակ կրակnցներ է արձակել Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով Արտառոց դեպք. «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Ժաննա՛, երեխային ծեծողը ձերոնցական է՝ քայլիստուհի կամ քայլիստամետ... Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am