Ալիևը խափանում է պրոցեսը, ուրեմն, պատրաստվեք պատերազմի

Հունիսի 1-ին Քիշնևում առաջնորդների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցելու են նաև Եվրոպական խորհրդի նախագահն ու Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Պաշտոնական Երևանը բանակցություններից առաջ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Արցախը, բայց նաև կարևոր է համարում արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովումը։

Ահա այս պայմաններում Ալիևը օրերս հոխորտաց Լաչինից: Պաշտոնական Երեւանը Ալիևի հայտարարություններից գրեթե 1 օր անց, վերջապես պատասխանեց...

Փաշինյանի համոզմամբ՝ Ալիևի հայտարարություններից հետո և' միջազգային գործընկերները, և' Բաքուն պետք է պարզաբանում տան։ Ալիևը նախօրեին Լաչինում բնակիչների հետ հանդիպմանը մի շարք սպառնալից հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա պնդեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա։ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», - սպառնացել էր Ալիևը։

«Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանը, և այդ մասին հայտարարել է Եվրամիությունը, պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունները։ Առնվազն հասկանալի չեն էս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում, որ այստեղ և' Ադրբեջանը, և' միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եվ ես կարծում եմ, պարոն Միրզոյան, մենք իսկապես մեր գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանանք։ Որովհետև եթե էդ նշանակում է հրաժարում... Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ, էստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», - այսօր խորհրդարանում նշեց Փաշինյանը։
Ալիևի և Փաշինյանի այս հայտարարությունները հնչում են Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումից առաջ, որտեղ, ինչպես վստահեցրեց Փաշինյանը, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի. - «Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»։

Մինչդեռ ըստ Բաքվի՝ Քիշնևում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել: Ու մինչ Հայաստանի իշխանությունը խոսում է Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության ու արցախահայերի անվտանգության միջազգային մեխանիզմի կարևորության մասին, Ալիևը ուղղակի սպառնում է արցախցիներին՝ պահանջելով լուծարել պետական մարմինները. - «Բոլորին լավ հայտնի է, որ մենք հնարավորություն ունենք այդ տարածքում ցանկացած օպերացիա իրականացնել։ Այդ պատճառով [Արցախի] խորհրդարանը պետք է ցրվի, այն էլեմենտը որն իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուս պաշտոնյանները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում կարող է ամնիստիայի մասին խոսք լինել»։

Պաշտոնական Ստեփանակերտը երեկ հակադարձել է Ալիևին։ Մասնավորապես, արձագանքելով պետական ատրիբուտները լուծարելու հայտարարությանը, Արցախի նախագահի խոսնակը «Արցախպրեսին» փոխանցել է. - «Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով։ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և փաստորեն այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը»:

Արցախի խորհրդարանի իշխող և ընդդիմադիր ուժերը պնդում են, որ չեն պատրաստվում կատարել Ադրբեջանի նախագահի պահանջները և պատրաստ են պայքարել իրենց պետական խորհրդանիշների համար։ Ըստ «Ազատության», Իշխող խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի համոզմամբ, Ալիևի հայտարարությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն են։ Մասնավորապես, երբ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, Ալիևն էլ կարող է նման հայտարարություններ անել։ Դանիելյանը հնարավոր չի համար, որ ինչպես Ալիևն է նշում, Արցախում ինչ-որ գործողությունների իրականացվեն։ Նրա կարծիքով, ռուս խաղաղապահները կկանխեն նման գործողությունները։ Իսկ Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանի համոզմամբ, Ալիևի ճնշումներն ու սպառնալիքները է'լ ավելի ուժգնացան, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում. - «Խոսակցությունները Նիկոլ Փաշինյանի կողմից, որ իրենք պայքարելու են, որպեսզի մեր անվտանգությունը և իրավունքները ապահովվի, կամ ինչ-որ երկխոսությունների մասին են խոսում, բոլորը Արցախը Ադրբեջանին հանձնելու պրոցեսի գեղեցիկ փաթեթավորումն է»։

Պաշտոնական Երևանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարություններին, պնդելով, թե դրանք «միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»: «Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով», - ասված է ՀՀ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մեջ:

Հայաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները. «Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից»: «Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է՝ «աներկբա է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն»: Հայաստանը միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար»: Ըստ հաղորդագրության, Իլհամ Ալիևը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: «Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները», նշում է ԱԳՆ-ն:

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը շարունակում է հայտարարել, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին՝ նշելով. «Ցավոք սրտի, ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով»։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով:

Այս իրավիճակում երեկ ռուսական կողմից ուշագրավ հայտարարություն հնչեց, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է, մնացել են տեխնիկական հարցեր։ Մոսկվայում հայաստանցի փորձագետների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4722 անգամ
Լրահոս
Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am