Փաշինյանի գերօպերատիվ շնորհավորանքը Էրդողանին. այս պարտքը հատուցմամբ է զզվելի

Ռեջեփ Էրդողանին երևի անգամ իր նախընտրական շտաբի պետը չէր հասցրել շնորհավորել՝ երկրորդ փուլում մի քանի տոկոս ավելի «վերցնելու» և Թուրքիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Բայց արդեն լրահոսում տարածվում էր «ՀՀ վարչապետ» սաղավարտը կրող Նիկոլ Փաշինյանի շնորհավորական «կայծակ-հեռագիրը»՝ Էրդողանին: Ինչպիսի՜ գերօպերատիվություն: Իրենք, երևում է ոչ միայն ուղիղ կապի մեջ են, այլև ինչ-որ «քիմիական» կապ ունեն: Որքա՜ն «նուրբ» են զգում միմյանց: Հարազատությունը հո պոզով-պոչո՞վ չի լինում:

Այ, երբ 2021-ի փետրվարին զինվորականները պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ պակաս օպերատիվ, ափալ-թափալ, կարելի է ասել, հայտարարեց, թե Թուրքիայի համար անընդունելի է Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը:

Թե ասա՝ քեզ ի՞նչ, էլի: Մյուս կողմից, պարզից էլ պարզ է, որ եթե մի բան հակահայ Էրդողանի համար անընդունելի է, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ զինվորական «վերնախավի» դրսևորման հիմնական ուղղությունը ճիշտ էր: Բայց դա դեռ մի կողմ:

Հիմա, իհարկե, Թուրքիայում նման իրավիճակ չէր, ավելին, շատ քիչ կասկածներ կային, որ Էրդողանը տանուլ կտա նախագահական ընտրապայքարի երկրորդ փուլում: Բայց Փաշինյանը շտապեց բոլորից առաջ ընկնել՝ նրան ուղղված շնորհավորանքով: Դե, «պարտքերը» հատուցելու խնդիր կա: Ու սա այն դեպքն է, երբ հայտնի ասացվածքը կարելի է մի փոքր խմբագրել՝ նկատելով, որ այդ մի պարտքը հատուցմամբ էլ է զզվելի:

Ի դեպ, Փաշինյանը Էրդողանին հասցրեց շնորհավորել Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի օրը: Թեպետ հանգիստ կարող էր սպասել ու մայիսի 29-ին նույն շնորհավորանքը հղել, եթե այդքան ուշագնաց է լինում իր սիրելի թուրքերի ու հատկապես՝ թրքապետ Էրդողանի համար:

Այդպես՝ այդպես էր, ինչո՞ւ Փաշինյանը մի շնորհավորանք էլ իր սիրելի Ալիևին չհղեց, մանավանդ, որ մայիսի 28-ին նա էլ էր տոն նշում:

Մայիսի 28-ին Փաշինյանը՝ իր «բարձրաստիճան» մանկլավիկներով», մեկնել էր Սարդարապատի հուշահամալիր՝ Առաջին Հանրապետության տոնի առթիվ դրսևորվելու: Ավելի անհամապատասխան միատեղում դժվար է հորինել, երևի: Ու ելույթ էլ ունեցավ, երկար-բարակ, թե՝ կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Ու՝ ոչ մի ծպտուն Արցախի մասին: Ոչ մի:

Եթե 1918 թվականին արցախցիները այնպես մտածեին, ինչը դավանում են Փաշինյանն ու իր կողմնակիցները, ապա ոչ մի հերոսամարտ էլ չէր լինի, 5-րդ գունդն էլ չէր լինի Սարդարապատի ճակատամարտում ու Հայաստանն էլ քարտեզի վրա վաղուց չէր լինի, իսկ դրանից 100 տարի անց էլ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով մեկը հավիտենապես սևով ու անջնջելի նզովքով չէր գրանցվի Հայոց պատմության էջերում, թեկուզ՝ վերջին էջում:

Որպես պատկերն ամբողջացնող տեսարան՝ ճանապարհին փակցված եռագույն բաններները ուղղակիորեն կտրտված էին: Այսինքն՝ ՀՀ պետական խորհրդանիշը՝ դրոշը փակցված էր կտոր-կտոր արած: Դրանից ավելի չարագուշակ և խորհրդանշական բան դժվար կլիներ հորինել: Նիկոլ Փաշինյանը, առանց երկիմաստությունների, ուղիղ ձևով ակնարկեց, որ Հայաստանը շարունակելու է կտոր-կտոր անել ու տալ իր սիրելի թուրքերին:

Առհասարակ, Փաշինյանի կողմից Հայաստանի որևէ ազգային տոնի առթիվ ելույթ ունենալը պղծություն է: Արցախն ուրացողը, Հայաստանը կործանման մատնողը ի՞նչ ելույթ պիտի ունենա կամ ի՞նչ պիտի ասի: Գերեզմանային «խաղաղությունից» էր նորից բարբաջելու և բարբաջեց: Այդքան բան:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am