Նպաստառու պողոսներ, հերթը ձերն է

Սոցիալական պրոբլեմների հաղթահարման մեր բանաձևն աշխատանքն է, եթե քաղաքացին աշխատունակ է, ինչո՞ւ պետք է նրան պետությունը սոցիալական նպաստ վճարի։ Այս մասին այսօր խորհրդարանում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանուր առմամբ՝ սոցալական ոլորտում մեր քաղաքականությունը բարեփոխվելու է հետևյալ տրամաբանությամբ․ եթե մարդն աշխատունակ է և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է պետությունը նրան սոցիալական նպաստ վճարի», - ասաց վարչապետը՝ նշելով, որ սա հատկապես կարևոր է այն ֆոնին, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք ունեն թանկարժեք բնակարաններ, բայց պետությունից նպաստ են ստանում։

«Իհարկե շատ չեն այդ դեպքերը, բայց կան։ Օրինակ՝ մենք Հայաստանում կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300 կամ 500 հազար դոլար, բայց պետությունից նպաստ է ստանում։ Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում», - նկատեց նա։

Ինչպես նշեց Փաշինյանը, ինքը ժամանակին նմանատիպ վիճակագրություն անցկացրել է՝ խնդրելով զեկուցել՝ կա՞ Երևանում մարդ, որն ունի սեփական բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում և պարզվել է՝ կա։

«Կամ մարդիկ կան, որ 26 կամ 30 հազար դրամ նպաստ են ստանում, բայց ամսական 400 հազար դրամ վարկ են փակում։ Ամեն ամիս բանկերին վճարում են 200 հազար, 400 հազար, դեպք ունենք՝ 700 հազար դրամ։ Ամեն ամիս վարկ է փակում, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 հազար դրան աջակցություն տրամադրեք։ Նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն», - հավելեց նա։

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video) Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ. ասկերանցի ընտանիքի գաղթի դաժան ճանապարհը (video) Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի Այսօր «հայ» սպաների հրամանով կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն. Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Հաթերք գյուղի մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am