Երբ այս տարի կնշվի Վարդավառը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը։

Այս տարի այն կնշվի հուլիսի 16-ին։

«Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»»:

դիտվել է 1175 անգամ
Լրահոս
12 տարեկան Կարենը շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով Անդրանիկ Քոչարյանը կասի՞՝ իրենք երբ են «սատկելու»․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյանը Նիկոլին ինքնասպանության կոչ արե՞լ է․ Բաբկեն Հարությունյան (video) Արցախից Հայաստան տեղափոխված 14 պացիենտ է մահացել. առողջապահության նախարար (video) Արցախից բռնի տեղահանվածների թիվն անցել է 100 հազարը Սրանք արյուն են ուզում․ Աննան պատրաստ է Հայաստանը «կուլ տալ»․ Հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը «Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am