«Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է»

Ալիևի այսօրվա ելույթի դրույթները ևս մեկ անգամ փաստեցին մի պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիևը:

Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում նշել էի, որ երբ Փաշինյանը անվերապահ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա դրանով «կանաչ լույս» է վառվում Ալիևի համար Արցախում ապրող հայերի դեմ գործողությունների գնալու առումով: Դրանով Հայաստանը ուղղակի վտանգում է 120,000 հայերի կյանքը:

Ի՞նչ միջազգային մեխանիզմի մասին է խոսքը, երբ Ադրբեջանի ղեկավարն ասում է. «Կամ նրանք վզները կախ կգան մեզ հետ խոսելու կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։ Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Իմ խոսքը վերջնական է, և բոլորը դա գիտեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Եթե ես ասում եմ, որ համաներումը կարող է լինել տարբերակներից մեկը, նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը...»:

Սա Ալիևի ամենաթողության, անպատժելիության փայլուն օրինակ է ու սա ՀՀ իշխանությունների դիվանագիտական խայտառակ ձախողումների ցուցիչ է:

Ընդ որում, Ալիևն իր ելույթով նաև ժխտում է Փաշինյանի այն թեզը, որ Արցախի զիջումը բերելու է ՀՀ համար անվտանգության: Նա նշում է. «Քանի դեռ Հայաստանն ունի անկախություն, թեև ոչ դե ֆակտո, քանի դեռ Հայաստանի սահմանների հայեցակարգն ընդունվում է որոշակի իմաստով, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները: Եթե նրանք չեն ցանկանում սահմանազատում, ապա ոչ մի սահմանազատում չի լինի։ Ինչ էլ որ լինի, սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ասում ենք, որ այն պետք է լինի: Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել: Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ եվրոպացի պաշտոնաթող ֆրանսիացի ոստիկանները, ոչ էլ մյուսները, ոչ ոք:

Ուստի դելիմիտացիան պետք է իրականացվի մեր պայմաններով, այսինքն ՝ արդար պայմանների հիման վրա։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, մեր ճանապարհը դեպի Նախիջևան պետք է բացվի, իսկ հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք դեռ Ղարաբաղում են, պետք է դուրս բերվեն այնտեղից: Սրանք են մեր պայմանները։ Ես այս պայմանների մասին խոսում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք և հավերժ կմնանք այստեղ ։ Թող իմանան, որ այստեղից մենք կարող ենք տեսնել հայկական գյուղերը։ Մենք կարող ենք տեսնել այդ գյուղերը, այնպես որ նրանք չպետք է մոռանան այդ մասին...»:

Սա Փաշինյանի «կադաստրային թղթեր» մասին անհեթեթ ու ադրբեջանահաճո թեզերի պատասխանն է: Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսված, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարևանի համար գնալ գործողությունների այդ երկրի դեմ ու մնալ անպատիժ: Ես էլ չեմ ասում Ալիևի կիրառած «ատելի թշնամի» տերմինը, որը հայերի դեմ վարվող ատելության քարոզչության հերթական դրևորումն են:

Պատահական չէ, որ սա հնչում է մոսկովյան հանդիպումից հետո, երբ «հայկական ծագմամբ ադրբեջանցի քաղաքացիներ» արտահայտությունը մնում է անպատասխան մեր ղեկավարության կողմից: Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է: Մինչ Փաշինյանը գնում է հակապետական զիջումների ու անկարողություն քարոզում սեփական հանրությանը, Ադրբեջանի ղեկավարը նոր վտանգավոր քայլերի նախերգանք է հնչեցնում»:

դիտվել է 1483 անգամ
Լրահոս
Սրանք արյուն են ուզում․ Աննան պատրաստ է Հայաստանը «կուլ տալ»․ Հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը «Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video) Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ. ասկերանցի ընտանիքի գաղթի դաժան ճանապարհը (video) Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am