Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը: Փլատակների տակից հայտնաբերվել է մայրաքաղաքի 34-ամյա բնակչի դին: Հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ -ից:

Մայիսի 27-ին ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել:

Դեպքի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով, պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության աշխատակիցները, շտապ բժշկական օգնության բժիշկների խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից փրկարարները հայտնաբերել են մայրաքաղաքի Ա. Առաքելյան 1 շենքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկական ու ձեռքի միջոցներով իրականացրել են շինության թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։

Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանությունը։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Ադրբեջանը պետք է դուրս բերի ռազմական և իրավապահ ամբողջ անձնակազմը ԼՂ բոլոր քաղաքացիական հաստատություններից․ ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի դատարանին Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video) Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ. ասկերանցի ընտանիքի գաղթի դաժան ճանապարհը (video) Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի Այսօր «հայ» սպաների հրամանով կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն. Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Հաթերք գյուղի մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն Ռուբեն Վարդանյանի «ձերբակալումը» իրավական փակուղու առջև է կանգնեցնելու ՀՀ իշխանությանը և դատական համակարգին․ Վահան Հովհաննիսյան Արցախում մի քանի հազար մարդ է մնացել․ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ․ Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am