Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. Անահիտ Սիմոնյան

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին, փոխանցում է Tert.am-ը։

«Երկու տարի ես և Հայկոն ապրել ենք մի տանիքի տակ, բայց բաժանված ենք եղել: Բաժանման մասին չհայտարարելու միտքը եղել է հանուն Արմանի ու ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Ամուսնալուծության միտքը շատ անգամ է եղել մեր ընտանիքում ու ոչ միայն ինձ մոտ: Մեզ մոտ լինում էին տարբեր բարդ շրջաններ, բայց անընդհատ փորձում էինք հաղթահարել ու այդ ամենի միջով պատվով անցնել: Բայց եկավ մի պահ երբ որոշեցի, որ այլևս չեմ ուզում խաղալ երջանիկ ընտանիք»,-պատմել է Անահիտը:

Նա նշել է, որ ամուսնության վերջակետն իր համար դրվեց այն պահին, երբ հասկացավ, որ Հայկոյին էլ չի խանդում: Նա պատմել է, որ մի օր հասկացավ, որ Հայկոյի հետ լավ ընկերներ են, բայց ոչ կին ու ամուսին: Անահիտը նաև պատմել է, որ ամուսնալուծությունից հետո էլ շարունակել է Հայկոյի հետ լավ հարաբերություններ ունենալ: «Երբ իմ կյանքում լավ բան էր լինում, առաջինը նրան էի զանգում, նույնն էլ Հայկոն: Մինչև իր վերջին շունչը իրար հետ եղել ենք կապի մեջ»,-պատմել է Անահիտը:

Անահիտը նաև խոսել է Հայկոյի մահվան պատճառների մասին:

«Քովիդի շրջանում Հայկոյի կողքին կար կին ու այդ կինը որոշել էր, որ ինքը «դոկտոր-պրոֆեսոր» է ու չգիտեմ՝ ինչպես է նրա խիղճը հիմա հանգիստ: Այդ կինն ուներ ընկերուհի, որը ինչ-որ մեկին բուժել էր ինչ-որ մեթոդով ու այդ կինը որոշել էր, որ այդ բուժման մեթոդը կհամապատասխանի բոլորին: Հիվանդանոցում Հայկոյին ասացին, որ նրան մեծ քանակությամբ հորմոն է սրսկվել ու դա արգելված էր: Այդ կինը Հայկոյի շրջապատի մտերիմն էր ու այդ պատճառով ոչ ոք այդ սխալի մասին չի խոսում: Եթե Հայկոն ճիշտ բուժում ստանար, այդպես չէր լինի: Ես ուզում էի դատի տալ այդ աղջկան, բայց հետո, երբ իմացա, որ արտաշիրիմում պետք է արվի, հրաժարվեցի այդ մտքից»,-պատմել է Անահիտը:

Անահիտը նաև պատմել է, որ քովիդի ժամանակ երբ Հայկոն մեկուսացած էր այդ կնոջ հետ իր ստուդիայում, զանգահարել է իրեն ու դեղ խնդրել ու երբ ինքն այդ դեղը տարել է Հայկոյի մոտ, Հայկոն զանգահարել ու ասել է, որ արդեն շտապօգնության մեքենայի մեջ է ու չի կարողանում շնչել:

«Ես կարողացա Հայկոյին վերջին անգամ տեսնել հիվանդանոցում, նա հազիվ ինձ ճանաչեց, բայց երբ ճանաչեց հարցրեց՝ ինչի եմ եկել, կվարակվեմ»,-ասաց Անահիտը:

դիտվել է 3076 անգամ
Լրահոս
Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում. «Իրավունք» Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը․ «ՀայաՔվե» Փաշինյա՛ն, Ռադիոտան նման արշավ լինի, 6 անգամ հուժկու հարված կստանաք․․․ (video) Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Արա Աբրահամյան Քահանան պատմում է՝ ինչու թույլ չեն տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (video) «Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք» Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ» Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ» Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am