«Սրբագրվելու» փորձեր են անում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ երկրում ստեղծված բավական լարված և տուրբուլենտ շրջափուլով պայմանավորված, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ու, այսպես կոչված, «անկլավներն» Ադրբեջանի մաս ճանաչելու՝ արդեն բացահայտ հայտարարությունից հետո անհանգիստ իրավիճակ է ՔՊ-ի ներսում, թեկուզ և հատկապես առանձին պատգամավորներ փորձում են ցույց տալ, որ համակարծիք են Փաշինյանի հետ ու նրա կողքին են «մինչև վերջ»։

Ինչպես փոխանցում է թերթի իշխանական աղբյուրը, այս օրերին մի շարք քպական պատգամավորներ և այլ «կարևոր» դեմքեր ներքին կարգով, անձնական շփումների ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսից տարբերվող գիծ առաջ տանել և էականորեն զատվող հռետորաբանություն կիրառել՝ որոշակի շրջանակների ցույց տալու, թե իրենք կապ չունեն այս ամենի հետ։ Մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ ոչ միայն կոշտ ու հակադրվող դիսկուրսի մեջ չեն մտնում ընդդիմադիր պատգամավորների հետ, այլև առանձին հանդիպումներ են ունենում թե՛ վերջիններիս, թե՛ ընդդիմության այլ առանցքային ներկայացուցիչների հետ։

Թերթին հայտնի է դարձել, որ հանդիպումների ժամանակ քպականները, տարբեր օրինակներ և իրավիճակներ ներկայացնելով, ամեն կերպ փորձել են արդարացումներ գտնել և «սրբագրվել»։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ անում են վերջնականապես կամուրջները չայրելու, հետագայի համար «հիմքեր» ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 396 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am