«Սևան» ազգային պարկի 2 մասնաճյուղերի տնօրեններն ու աշխատակիցները կոռուպցիոն հանցագործություններ են կատարել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական, վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։

ՔԿ-ից  հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019 թթ․ ընթացքում, տարբեր ամսիների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։ Սակայն նշված մասնաճյուղերի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարած տնօրենները՝ համապատասխանաբար Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, դիտավորությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց անվան դիմաց, չաշխատած օրերի սյունյակում բացականեր չեն արտացոլել։ Ընդ որում, ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս, նույն եղանակով, 2019 թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն բացակայելու վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում այդ մասին նշումներ չանելու արդյունքում նրան չաշխատած օրերի համար ևս աշխատավարձ է վճարվել։


Արդյունքում՝ փաստացի պաշտոնեական կեղծիքի կատարմամբ, չաշխատած ժամանակահատվածների համար նշված անձանց անունով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019 թ․ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից, իրենց սպասարկման տարածքներում, ձկների ապօրինի արդյունահանում կատարելու մասին, դրան ի պաշտոնե չխոչընդոտելու և չկանխելու համար տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են գույքային առավելություն՝ սիգ տեսակի ձկներ: Ավելին՝ Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը, խախտելով օրենսդրության պահանջները, նույն մասնաճյուղի երկու տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։

««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ․ ընթացքում՝ չպարզված օրերին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է սոճի ցեղին պատկանող ընդհանուրը՝ 18 հատ կենսունակ ծառ, որոնցից 5-ը, կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է Վարդենիս քաղաքի նրա բնակարանի բակում՝ բուսական աշխարհին պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1 375 000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2019 թ. մայիսին, մասնաճյուղի անտառագետից տեղեկանալով մի անձի կողմից պահաբաժիներից մեկի տարածքում 3 թեղի տեսակի ծառերն ապօրինի հատելու փաստի մասին, այն չարձանագրելու և սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախապես պայմանավորվելով անտառագետի հետ, որպես կաշառք այդ անձից պահանջել և Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում ստացել են 40.000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով ապօրինի հատված ծառերի կոճղերն արմատախիլ անել և վերացնել հետքերը:

Իր հերթին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» մասնաճյուղի տնօրենը, տեղյակ լինելով 2018-2019թթ․ մի քաղաքացու կողմից մասնաճյուղի տարածքից ավազի ապօրինի արդյունահանում կատարելու մասին, իր լիազորություններից բխող գործողություններ չկատարելու և այդպիսով նրա կողմից ավազի ապօրինի արդյունահանումն ի պաշտոնե չխոչընդոտելու, չկանխելու համար, այդ անձից 2019թ․ ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում որպես կաշառք պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 116.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։

««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին Կամրջի վրա է ,,սրանց արձակուրդ գնալը բռնել,, Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am