Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն դոլարի վնաս

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1340 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։


Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին շաբաթներին ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 20՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ, ևս ավելի քան 25 հիվանդ առաջնահերթ անհրաժեշտություն ունի տեղափոխման։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:


Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 218 անգամով, եղածն էլ՝ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (166 օրվա ընթացքում մարդկանց 406.700-ի փոխարեն՝ 1864 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների 0 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 57 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (166 օրվա ընթացքում 152.720-ի փոխարեն՝ 2694 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 25 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (166 օրվա ընթացքում մոտ 66.400 տոննայի փոխարեն՝ 5017 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 79 տոննա):


Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 100 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 137 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:


860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 315 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 35 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. Արսեն Բաբայան Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են, եկեղեցին ասելիք ունի․ Արամ Ա «Առևանգում» թրիլլերը բեմադրվել էր՝ վարչապետի որդուն համարձակ, սկզբունքային և ներողամիտ ներկայացնելու համար Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «Թրաշը անուշ» Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է իր աշխատակազմին Ադանայում տղամարդը կրակ է բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա Ռաիսին ու Մակրոնը 90 րոպե զրուցել են Մեր վարելահողերի մասով ադրբեջանցիները նույն դիրքում նստած են. Տեղի համայնքապետ Սեղանին դրված է մի շատ վտանգավոր օրենսդրական նախաձեռնություն, որ չարամիտ նպատակներ ունի. Մելիքյան Տիգրան Սարգսյանը իր տանը մեծ խնջույք կանի ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև Բայրամովն ու Հոգանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը Ուկարինական բանակը հակահարձակման կանցնի Խոշոր հրդեհ․ այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը եւ 160 հակ անասնակեր Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան Որ ապրանքատեսակներն են էժանացել, իսկ որոնք թանկացել Կամ իշխանափոխություն կլինի և Հայաստանն ուշքի կգա, կամ Հայաստան չի լինի. Վարդան Առաքելյան Չպետք է թույլ տալ, որ Արցախում նման կործանարար իրավիճակ հաստատվի. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի նամակը՝ Արցախի ԱԳ նախարարին Գլխավոր դատախազի կենսագրությունը կարդում ես, ու պարզ է դառնում, որ մարդը լուրջ ստրատեգ ա. Վիտալի Մանգասարյան 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am