Էլ ո՞վ կամ ո՞ր կառույցը պիտի առավել քան մտահոգվեր ու արձագանքեր, եթե ոչ հենց եկեղեցին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախը թշնամուն հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությանը հաջորդած արձագանքների շարքում, անկասկած, հարկ է առանձնացնել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը: Հայ Առաքելական եկեղեցին, պետք է ասել, այս դժնի և օրհասական իրավիճակում, իր բարձրության վրա է և, բնականաբար, իր ժողովրդի հետ ու նրա կողքին, ազգին ու մեր պետականությանն սպառնացող շոշափելի վտանգներով առավել քան մտահոգ: Էական է այն, որ Գերագույն հոգևոր խորհուրդը Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության» անվան տակ վարած քաղաքականությունն ու դիրքորոշումները որակում է որպես վտանգավոր ու մերժելի: Այսինքն, առավել քան հստակ գնահատական է տրվում:

Ավելին, Գերագույն հոգևոր խորհուրդը օրվա իշխանությանը հորդորում է «հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից, համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ»: Հարկավ, կարող են գտնվել «գիտունիկներ» (նույնիսկ կարող ենք, առանց սխալվելու հավանականության, նշել, թե որ «կուսակցության» գրասենյակում ու վերնախավում), որոնք Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը և, առհասարակ, Հայ Առաքելական եկեղեցին ու հոգևոր առաջնորդներին կփորձեն մեղադրել «աշխարհիկ գործերին» կամ քաղաքականությանը խառնվելու մեջ: Դե, Փաշինյանն օրումեջ է արդեն ինչ-որ բաներ հայտարարում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, ու դա ամենևին պատահական չէ: Բայց այդ մեղադրանքները ոչ միայն մտացածին են, այլև անիմաստ: Խնդիրը, որը Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություն ընդունելու անհրաժեշտությանն է հասել, համազգային է, վերքաղաքական:

Խոսքն առհասարակ մեր պետության, որպես պետականակիր ժողովուրդ՝ մեր ազգի հետագա գոյության, առնվազն՝ մեր Հայրենիքի մի հսկայական հատվածում հայության բնաջնջման սպառնալիքի ու նաև այն մասին է, որ ՀՀ ղեկավար ներկայացող անձը խաղում է պետության ու ազգի ճակատագրի հետ: Էլ ո՞վ կամ ո՞ր կառույցը պիտի առավել քան մտահոգվեր ու արձագանքեր, եթե ոչ հենց վերպետական ու համազգային Հայ Առաքելական եկեղեցին: Այժմ «գնդակը» երկրի քաղաքական ուժերի, հասարակական-ազգային շրջանակների դաշտում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են, եկեղեցին ասելիք ունի․ Արամ Ա «Առևանգում» թրիլլերը բեմադրվել էր՝ վարչապետի որդուն համարձակ, սկզբունքային և ներողամիտ ներկայացնելու համար Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «Թրաշը անուշ» Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է իր աշխատակազմին Ադանայում տղամարդը կրակ է բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա Ռաիսին ու Մակրոնը 90 րոպե զրուցել են Մեր վարելահողերի մասով ադրբեջանցիները նույն դիրքում նստած են. Տեղի համայնքապետ Սեղանին դրված է մի շատ վտանգավոր օրենսդրական նախաձեռնություն, որ չարամիտ նպատակներ ունի. Մելիքյան Տիգրան Սարգսյանը իր տանը մեծ խնջույք կանի ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև Բայրամովն ու Հոգանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը Ուկարինական բանակը հակահարձակման կանցնի Խոշոր հրդեհ․ այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը եւ 160 հակ անասնակեր Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան Որ ապրանքատեսակներն են էժանացել, իսկ որոնք թանկացել Կամ իշխանափոխություն կլինի և Հայաստանն ուշքի կգա, կամ Հայաստան չի լինի. Վարդան Առաքելյան Չպետք է թույլ տալ, որ Արցախում նման կործանարար իրավիճակ հաստատվի. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի նամակը՝ Արցախի ԱԳ նախարարին Գլխավոր դատախազի կենսագրությունը կարդում ես, ու պարզ է դառնում, որ մարդը լուրջ ստրատեգ ա. Վիտալի Մանգասարյան 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Շրջակա միջավայրի նախարարությունը անտառահատումներն իրականացրել է առանց մասնագիտական եզրակացության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am