«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդառաջել է Ֆիրդուսի թաղամասի բնակիչների խնդրանքին եւ նրանց այսօր իր մոտ է հյուրընկալելու։ Ուշագրավ է, որ ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված բնակիչները քննադատում էին Փաշինյանին ու նրա ղեկավարած կառավարությանը՝ ասելով, որ կառավարությունն անգործության է մատնվել, իրենք պարբերաբար նամակներ են ուղարկում, ներկայացնում իրենց խնդիրը, սակայն շարունակ ստանում են վտարման որոշումներ, եւ իրենց հարցին լուծում չի տրվում։ Թե ինչ կարող է անել այս հարցով ԱԺ նախագահը, դժվար է պատկերացնել։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին հաճախ է ցուցադրաբար շրջում Ազգային ժողովի տարածքում, նախորդ օրն ԱԺ-ի բակում էր՝ թիկնազորի ուղեկցությամբ, անցնում էր ընդդիմությանը հատկացված հարկաբաժնի կողքով։ Երեկ էլ նույնկերպ մտավ խորհրդարանի բուֆետ, աշխատակիցներից մեկին ինչ-որ բան հարցրեց եւ արագ հեռացավ, սակայն շարունակ հրաժարվում է լրագրողներին ճեպազրույց տալ։ Ավելի ուշ իմացանք, որ ԱԺ նախագահը բուֆետ է մտել՝ հետաքրքրվելու՝ իր պատվիրած կերակուրը պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Մենք պարզեցինք, որ սպանախով ապուր էր պատվիրել»:
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Մայիսի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումի հյուրն է քաղաքագետ Արման Ղուկասյանը
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը
Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը