ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվա քաշքշուկից հետո ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանը ԲԴԽ անդամի թեկնածու Արմեն Դանիելյանի հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ 2021-ին նա այնքան տղամարդկություն չունեցավ՝ իր աչքերի մեջ նայելով, կալանքի որոշումը տալ՝ այդպիսով խախտելով օրենքը, Աղազարյանն էլ, ըստ ընդդիմության պատգամավորների, տեղից ասել էր․ «Ձենդ կտրի, ռադդ քաշի, վեր ընգի տեղդ»։ Ավարտելով ելույթը՝ Արթուր Սարգսյանը շարժվել էր Աղազարյանի ուղղությամբ, նրա ճանապարհը փակել էին ՔՊ-ականները, ապա ԱԺ նախագահն էր անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրել, եւ ուժ կիրառելով՝ Սարգսյանին հեռացրել էին դահլիճից։

Միջադեպից հետո Աղազարյանը մեզ իր քայլը բացատրեց նրանով, որ իրեն դուր չի եկել Սարգսյանի «տղայական» բառապաշարը, եւ ինքն ընդամենը ասել է, որ ԱԺ-ն թատրոն չէ, այդ տոնով չխոսեք։ Իսկ չե՞ք ասել՝ «ձենդ կտրի, վեր ընգի տեղդ»։

Նա պատասխանեց՝ գուցե ասել եմ, չեմ հիշում, եւ հավելեց․ «Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ», ինքն ԱԺ պատիվը բարձր պահելու համար է ընդդիմադիրին դիտողություն արել։ Իսկ ինչո՞ւ ՔՊ-ականներին դիտողություն չեք անում, որոնք բազմիցս ԱԺ պատիվը գետնով են տվել, ձեռնամարտի բռնվել ընդդիմադիրների հետ։ «Եթե տեսնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, անում եմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 471 անգամ
Լրահոս
Երբ այս տարի կնշվի Վարդավառը Խուճապ՝ Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում Մանրամասներ Դավիթաշենի Ձոր 1 թաղամասի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհից Էրդողանը գլխավորում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է» Ով է գլխավորում նախագահական ընտրապայքարում՝ քվեաթերթիկների գրեթե 46% հաշվարկից հետո Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am