«Մեր բնակչության մեծամասնությունը չի սատարում կամ դժգոհ է Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականությունից»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ այլևս բաց տեքստով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Ի մասնավորի, երեկ «Ադրբեջանի ճանաչումը խորհրդային սահմաններով Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վե՞րջ» վերնագրով հոդված է հրապարակել սերբական RT-ն:

Լրատվամիջոցը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ, որը մասնավորաբար նշել է, թե Փաշինյանը նոր չի սկսել խոսել նշյալի մասին։ «Այս հայտարարության նախադրյալները դեռ մեկ տարի առաջ էին հնչեցվել` 2022 թ. ապրիլին, երբ խորհրդարանի ամբիոնից նա խոսեց Ղարաբաղի հարցում «նշաձողի իջեցման» մասին: Այսինքն, սա նրա քաղաքականության շարունակությունն է, որը զրոյացնում է Ղարաբաղի քաղաքացիների բոլոր իրավունքներն ու սպասումները»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ Փաշինյանի նման մոտեցումները միայն մեծացնում են Ադրբեջանի ախորժակը:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդի վերաբերմունքին այս որոշման նկատմամբ, ապա պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հասարակությունը սատարում է կառավարության այս քայլին, Վահե Հակոբյանն ասել է. «Ինքը՝ Փաշինյանը, հաճախ է սիրում հղում կատարել 2021 թ. ընտրությունների արդյունքներին ու նրա կուսակցությանը սատարած ընտրազանգվածին։ Սակայն հարկ է նշել, որ իր նախընտրական ծրագրում խոսք անգամ չկար այն քայլերի վերաբերյալ, որոնք նա արեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ անմիջապես ընտրություններից հետո։

Հակառակը, իր կուսակցական ծրագրում միանշանակ ասվում էր Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։ Հետևաբար, Փաշինյանին սատարած ընտրողները աջակցեցին Արցախի խնդրի նկատմամբ հենց այդպիսի մոտեցմանը։ Իսկ Փաշինյանի գործողությունների նկատմամբ Հայաստանի բնակչության վերաբերմունքի մասին են վկայում վերջերս կատարված սոցհարցման տվյալները, որոնց արդյունքներով մեր բնակչության մեծամասնությունը չի սատարում կամ դժգոհ է Փաշինյանի ու իր կառավարության քաղաքականությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Դադիվանքի քահանաների հետ կապը կտրվել է, հայտնի է, որ նրանք նույնպես դուրս են եկել վանքից Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին․ Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը․ Հովհաննիսյան 12 տարեկան Կարենը շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ադրբեջանցիները առեւանգել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով Անդրանիկ Քոչարյանը կասի՞՝ իրենք երբ են «սատկելու»․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյանը Նիկոլին ինքնասպանության կոչ արե՞լ է․ Բաբկեն Հարությունյան (video) Արցախից Հայաստան տեղափոխված 14 պացիենտ է մահացել. առողջապահության նախարար (video) Արցախից բռնի տեղահանվածների թիվն անցել է 100 հազարը Սրանք արյուն են ուզում․ Աննան պատրաստ է Հայաստանը «կուլ տալ»․ Հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը «Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am