Ի՞նչ կաներ ընդդիմադիր աշխատող Փաշինյանը կոկայինային սկանդալի դեպքում

Մինչ հարգելի ընթերցողը կգործարկի իր երևակայությունը, մի կարճ տեղեկատվություն՝ պաշտոնական լրահոսից: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հպարտ-հպարտ գրել է, որ օրերս իր ենթակաները կանխել են, ուշադրությո՛ւն՝ «տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք»: Տարածված տեսանյութից էլ տեղեկանում ենք, որ խոսքն 80 հաբի մասին է, որ հայտնաբերվել է ԱՄՆ-ից ուղարկված քաղցրավենիքի տուփի մեջ: «Ձեռքի հետ» էլ 10,8 գրամ հերոին են հայտնաբերել մեկ այլ քաղաքացու անունով ուղարկված առաքանու մեջ: Էլի ԱՄՆ-ից:

Եվ այսպես. ՊԵԿ նախագահը ասում է, որ «ֆենտանիլի» 80 հաբը աննախադեպ խմբաքանակ է տարածաշրջանի համար: Դե պաշտոնյա մարդ է, որ ասում է, ուրեմն՝ մի բան գիտի: Դա էլ հո Էկվադորից ներկրվող բանանի կոնտեյներներում հայտնաբերված համարյա 3 տոննա կոկայի՞նը չի, որ Ռուստամ Բադասյանը ձևացնի, թե չգիտի՝ ի՞նչ ընկերություն էր ներկրում, ապրանք ստացողն ո՞վ էր ու նման բաներ:

Իսկ այ, կոկայինի խմբաքանակները ոչ միայն 100 տոկոսանոց էին, այլև՝ 100 տոկոսով աննախադեպ են: Եթե կուզեք՝ աննախադեպից էլ աննախադեպ: Միանշանակ ու աներկբա, ինչպես սիրում է ասել Ադրբեջանի շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Փաշինյանի մասին: Մի պահ պատկերացնենք, որ իտալիայի ֆինանսական գվարդիան 2,7 տոննա կոկայինի Հայաստան ուղարկվող ապօրինի խմբաքանակ հայտնաբերեր, ասենք, մի 6-7 տարի առաջ, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր աշխատում:

Օ՜... Այնպիսի՜ աղմուկ-աղաղակ կբարձրացներ Նիկոլ Փաշինյանը, որ նրա անդուր ձայնի ելևէջները մինչև Կիտո (հատուկ քպ-ականների համար նշենք, որ դա Էկվադորի մայրաքաղաքն է) կհասնեին:

Օրումեջ ելույթներ կունենար ԱԺ ամբիոնից, շանթուորոտ կարձակեր, նրա ընտանեկան թերթը հեղեղված կլիներ «կոկայինային» հոդվածներով, մատից ծծած «բացահայտումներով» ու «մերկացումներով», նրա ընտանեկան թերթի թղթակցիները կդարանակալեին իշխանական պատգամավորներին, տարատեսակ պաշտոնյաներին, որպեսզի անպայման հարցեր տային «կոկայինի խմբաքանակի» վերաբերյալ: Մոտավորապես այսպիսի տոնայնությամբ. «Դուք կոկայինի այս խմբաքանակի՞ց փայ ունեք, թե՞ ձեր նոր ավտոն նախորդից ստացած ապօրինի եկամուտներով եք գնել...»:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը կնախաձեռներ հատուկ հանձնաժողովի ձևավորում, դահլիճում իշխանական պատգամավորների աշխատասեղանների մոտ դեղատնային պարկիկներով ալյուր կդներ, վրան գրված՝ «իշխանական կոկային»: Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը «կոկայինային» խորհրդանշական ֆայերներ կվառեին ԱԺ դահլիճում...

Բա՛յց: Ստո՛պ: Կոկայինի աննախադեպ խմբաքանակները հիմա՛ են հայտնաբերվել, որովհետև այդ Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 մղձավանջային տարիների ուղիղ հետևանքն է, որ Հայաստանը վերածվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանգուցակետի: Տոննաներով կոկայինային բեռներ են ստանում, միլիարդ եվրոն գերազանցող գումարներ են շրջանառվում:

Իսկ երբեմնի աղմկարար Նիկոլ Փաշինյանը... լռում է: Ո՛չ տեսել է, ո՛չ լսել: Իր ենթականերն էլ, չգիտես, թե ում հիմարի տեղ դնելով, հայտարարում են, թե չգիտեն, թե որ ընկերության միջոցով էր մի քանի տոննա կոկայինը Հայաստան ուղարկվում և ում էր ուղարկվում: Եթե պետք լինի, նրանք կասեն, որ իրենց անուն-ազգանուններն էլ են մոռացել, չեն կարող ասել:

Եվ քանի որ նախկին լրագրող ու նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բերանը բրդուճ առածի տարբերակով լռում է ու ընդհանրապես ծպտուն չի հանում կոկայինի աննախադեպ խմբաքանակների թեմայով, դժվար չէ ենթադրել, որ այդ խայտառակույթունն իր իշխանության հետ որոշակիորեն շաղկապված է, ոչ միայն՝ որպես մղձավանջային կառավարման հետևանք, այլ շատ ավելի ամուր թելերով: Դրա համար էլ՝ «դավեն (ուղտին) նստած՝ կուզեկուզ են գնում»: Այսինքն, շատերը տեսնում ու հասկանում են, որ դա իրենց հետ կապ ունի, բայց իրենք ձև են բռնել, թե անտեսանելի են, չեն երևում:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 523 անգամ
Լրահոս
Հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. Արսեն Բաբայան Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են, եկեղեցին ասելիք ունի․ Արամ Ա «Առևանգում» թրիլլերը բեմադրվել էր՝ վարչապետի որդուն համարձակ, սկզբունքային և ներողամիտ ներկայացնելու համար Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «Թրաշը անուշ» Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է իր աշխատակազմին Ադանայում տղամարդը կրակ է բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա Ռաիսին ու Մակրոնը 90 րոպե զրուցել են Մեր վարելահողերի մասով ադրբեջանցիները նույն դիրքում նստած են. Տեղի համայնքապետ Սեղանին դրված է մի շատ վտանգավոր օրենսդրական նախաձեռնություն, որ չարամիտ նպատակներ ունի. Մելիքյան Տիգրան Սարգսյանը իր տանը մեծ խնջույք կանի ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև Բայրամովն ու Հոգանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը Ուկարինական բանակը հակահարձակման կանցնի Խոշոր հրդեհ․ այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը եւ 160 հակ անասնակեր Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան Որ ապրանքատեսակներն են էժանացել, իսկ որոնք թանկացել Կամ իշխանափոխություն կլինի և Հայաստանն ուշքի կգա, կամ Հայաստան չի լինի. Վարդան Առաքելյան Չպետք է թույլ տալ, որ Արցախում նման կործանարար իրավիճակ հաստատվի. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի նամակը՝ Արցախի ԱԳ նախարարին Գլխավոր դատախազի կենսագրությունը կարդում ես, ու պարզ է դառնում, որ մարդը լուրջ ստրատեգ ա. Վիտալի Մանգասարյան 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am