Եկել է քաղաքացու թմրամոլվելո՞ւ ժամանակը. Նիկոլի կոկայինային լռությունը

Բնութագրական ու խոսուն է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց ԱԱԾ-ի պարտիզանական լռությունը կոկայինի աննախադեպ խոշոր խմբաքանակների թեմայով: Կատա՞կ եք կարծում. իտալական նավահանգստում, բանանի բեռնարկղերի մեջ հայտնաբերվում է գրեթե 3 տոննա (2700կգ) ու մոտ 800 միլիոն եվրո սևշուկայական արժեքով բարձրորակ կոկային, որն Էկվադորից ուղարկվում էր Հայաստան: Տեսնելով, որ իրենցից անկախ հանգամանգներով, «ալիքը վառված» է՝ Նիկոլ Փաշինյանը, այլոց շուրթերով, ստիպված է լինում գրեթե զուգահեռաբար հայտարարել, թե՝ բա գիտե՜ք, մեր մեջ ասած՝ մի երկու օր առաջ էլ մենք ենք մրգերի արկղերի արանքներում էդպես 1 տոննա կոկային հայտնաբերել՝ մի 250 միլիոն եվրո սևշուկայական արժեքով:

Այսինքն, ստացվում է համախառն մոտ 4 տոննա կոկային, ավելի քան 1 միլիարդ եվրո սևշուկայական արժեքով: Զի՛լ է: Սա աննախադեպ է նույնիսկ համաշխարհային մասշտաբով: Ռեկո՛րդ: Սենսացիա՛: Խայտառակությո՛ւն:

Ու ի՞նչ: Ու այն, որ Նիկոլ Փաշինյանը բերանը ջուր է առել ու ձայն-ծպտուն չի հանում: Հասկանում է, որ իր ամեն ասած բան ուղղվելու է իր դեմ:

Իհարկե, Փաշինյանի ՊԵԿ-ը փորձեց ինչ-որ բան թոթովել,՝ հայտարարելով, թե չգիտեն ու չեն կարող ասել, թե ահռելի քանակությամբ այդ կոկայինի խմբաքանակները հատկապես որ «մրգային» ընկերության միջոցով կամ դրան պատկանող բանանաբեռի հետ էին ուղարկվում Հայաստան: Այսինքն, փաշինյանական իշխանությունը որոշեց բացահայտորեն ինքզինքը էշի տեղ դնել (կամ էլ հանրությանը էշի տեղ դնել), բայց հանկարծ ու հանկարծ չասել, թե ով էր բերում, ում հետ կապ ուներ և այդպես շարունակ:

Բայց սա Հայաստանն է, Մեքսիկան չէ: Անգամ Կոլումբիան չէ, որքան էլ որ դրոշի գույները հիմնականում «բռնում» են: Փոքր երկիր է ու ավելի է փոքրացել Նիկոլ Փաշինյանի ձախավեր կառավարման հետևանքով: Մեղրիում փռշտում են, Բագրատաշենից ասում են՝ առողջություն:

Լռեն, չլռեն: Բոլոր դատողունակ հայրենակիցները հրաշալի հասկանում են, որ այսօր բացառապես նիկոլաիշխանական շրջանակները կամ նրանց հարողները կարող են 1 միլիարդ և ավելի եվրո «դնել» որևէ գործի մեջ: Նմանապես, հասկանում են, որ այդ կարգի ահռելի ծավալի թմրանյութեր «տանել-բերելը» չի կարող լինել առանց իշխանությունների մասնակցության կամ իշխանական ազդեցիկ անձանց ներգրավման:

Ավելին, վերջին հինգ տարվա ընթացքում «անմեղության կանխավարկածը» ոտնաշորի վերածած փաշինյանական իշխանության «իրավապահ-քննչական» մարմինները, խայտառակ «տուշոնկա» գործողություն մոգոնած ԱԱԾ-ն, կոկայինային սկանդալի հետ կապված, այնպիսի ջանասիրությամբ ու գուրգուրանքով են պահպանում «անմեղության կանխավարկածը», որ էլ ասելու չէ: Բառալեզվական գլուխկոնծիներ են տալիս, միայն թե չանվանեն ներկրողին:

Արժե՞ ևս մեկ անգամ նշել, որ այսօրինակ վարքը հուշում և ողջամիտ կասկած է առաջացնում, որ կոկայինային խայտառակույթունն ուղղակիորեն շաղկապված է Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:

Դրա համար էլ ինքը պատրաստ է ամենատարբեր հրապարակային անկապություններով, սադրանքներով և նմանօրինակ այլ դրսևորումներով ուշադրություն շեղել, միայն թե այս կոկայինային խայտառակության «բոցը» մարի: Ոչ լայվ է մտնում, ոչ անհոդաբաշխ գոռգոռում է, թե՝ «եկել է քաղաքացու թմրամոլվելու ժամանակը»: Փոխարենը տան անդամներին է գցում պատմությունների մեջ, ոստիկանապետական սանձարձակությունների է դիմում պատերազմում զոհվածների ծնողների դեմ՝ նպատակ ունենալով որդիներին կոտորելուց հետո նաև ծնողներին մահվան դուռը հասցնել ու, կնոջ և պալատական կիթառահարների ուղեկցությամբ ինչ-որ պիոներական խարույկներ է անում:

Իրականում ինքը՝ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ իր իշխանությունը դելեգիտիմացված է, այլևս իշխանություն էլ չէ: Առավել ևս, երբ բացահայտվում են այդ «անկաշառ», «ազնիվ», «մաքուր» իշխանության ահավոր ախտերն ու դրանց ծավալները: Թե բա՝ նիկոլենք մաքուր են: Իհարկե՜... Նույնիսկ իտալական փորձագետներն են հավաստում՝ հայտնաբերված կոկայինը, մինչև հիմա իրենց տեսածների մեջ ամենից մաքուրն է:

Դե ինչ, քթներդ քաշեք, ու ժողովրդականով ասած՝ ոտքներդ քաշեք իշխանությունից:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. Արսեն Բաբայան Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են, եկեղեցին ասելիք ունի․ Արամ Ա «Առևանգում» թրիլլերը բեմադրվել էր՝ վարչապետի որդուն համարձակ, սկզբունքային և ներողամիտ ներկայացնելու համար Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «Թրաշը անուշ» Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է իր աշխատակազմին Ադանայում տղամարդը կրակ է բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա Ռաիսին ու Մակրոնը 90 րոպե զրուցել են Մեր վարելահողերի մասով ադրբեջանցիները նույն դիրքում նստած են. Տեղի համայնքապետ Սեղանին դրված է մի շատ վտանգավոր օրենսդրական նախաձեռնություն, որ չարամիտ նպատակներ ունի. Մելիքյան Տիգրան Սարգսյանը իր տանը մեծ խնջույք կանի ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև Բայրամովն ու Հոգանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը Ուկարինական բանակը հակահարձակման կանցնի Խոշոր հրդեհ․ այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը եւ 160 հակ անասնակեր Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան Որ ապրանքատեսակներն են էժանացել, իսկ որոնք թանկացել Կամ իշխանափոխություն կլինի և Հայաստանն ուշքի կգա, կամ Հայաստան չի լինի. Վարդան Առաքելյան Չպետք է թույլ տալ, որ Արցախում նման կործանարար իրավիճակ հաստատվի. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի նամակը՝ Արցախի ԱԳ նախարարին Գլխավոր դատախազի կենսագրությունը կարդում ես, ու պարզ է դառնում, որ մարդը լուրջ ստրատեգ ա. Վիտալի Մանգասարյան 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am