Փաշինյանի կողմից ճահիճն ընկղմված «նշաձողը»

Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե «միջազգային հանրությունն» իրեն ու իր իշխանախմբին ստիպում է Արցախի հետ կապված իջեցնել ակնկալիքների նշաձողը: Այն ժամանակ բազմաթիվ մեկնաբաններ արձագանքեցին այդ հայտարարությանն ու արագորեն էլ բացահայտեցին, որ ոչ մի «միջազգային հանրություն» ոչ մի նման պահանջ չի դնում: Ավելին, բավականին արագ բացահայտվեց նաև, որ «միջազգային հանրություն» ասելով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպ-ոները նկատի ունեն բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը: Իսկ իրական «միջազգային հանրությունը», անգամ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, դեռ խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Դա Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանը ոչնչացնելու, Արցախը թշնամուն հանձնելու հանձնառությամբ իշխանության բերված նրա խմբին ոչ մի կերպ ձեռնտու չէր: Հետևաբար, հորինվել էր «նշաձողն իջեցնելու» մասին հեքիաթը:

Անցավ ժամանակ: Նիկոլ Փաշինյանը Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին իր «միջազգային հանրության», այն է՝ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջնականորեն հանձնառություն վերցրեց, որ կկատարի նրանց բոլոր պահանջները, ինչով էլ գործնականում զբաղված է:

Վաշինգտոնի «բանակցային մարաթոնը» և Բրյուսելի վերջին հանդիպումը ադրբեջանաթուրքական պահանջների կատարման ընթացքի հերթական փուլերն են ընդամենը: Այստեղ Փաշինյանի համար կարևորն այն է, որ որևէ մեկը իրեն ինչ-ինչ ապահովության երաշխիքներ տա, որպեսզի ինքը չկանգնի «գնդակահարության պատի տակ», ինչից նա սարսափահար է լինում՝ դատելով նրանից, թե որքան հաճախ է դրա մասին խոսում: Այսպես ասած՝ մատնում է իր իրական վախերը կամ սարսափները: Ու շարունակում է անել բաներ, որոնց համար «գնդակահարության պատի տակ» կանգնելը կարող է ամենից մեղմ պատասխանատվության տարբերակը թվալ:

Բրյուսելի վերջին հանդիպումը բացահայտորեն ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ասած «նշաձողը» ոչ թե պարզապես իջեցրել է, այլ վերցրել ու ճահիճն է ընկղմել: Վե՛րջ, չկա այլևս ոչ մի նշաձող: Ու այնքան չկա, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ալիևի հետ քիրվայաբար, Հայաստանն Արցախին կապող ավտոճանապարհի վրա ադրբեջանական անցակետ են դրել...

Բրյուսելում հակահայկական համաձայնություններից թերևս ոգևորված, Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ Ռեյկյավիկում, ԵԽ գագաթաժողովի ժամանակ այսօր հայտարարել է (ոնց որ ինքնախոստովանական ցուցմունք լինի), թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի աջակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ եկել է համաձայնության, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն որի` Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

«Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Ռեյկյավիկում ու շարունակել է ինչ-որ բան կմկմալ «Լաչինի միջանցքի» փակ լինելու, Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունների» կարևորության մասին: Այդ կմկոցը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր դավաճանական քայլերը քողարկելու հնարք:

Նիկոլ Փաշինյանի «քաղաքականության» հետևանքներն ակնհայտ են: Արցախը կամ այն ինչ Արցախից մնացել է, շրջափակման մեջ է, շրջապատված է Արցախի հայությանը հոշոտելու շարունակական սպառնալիքներ հնչեցնող Ալիևի զորքերով: Արցախն ուրացված է Հայաստանի իշխանության կողմից ու թողնված ինքն իր հույսին: Հայաստանը կրծոտված է և կրծոտվում է Փաշինյանի գործընկեր Ալիևի կողմից:

Հիմա այս վիճակից կա՛մ ազգային նոր պայթյուն ու հաղթանակ է լինելու, կա՛մ ազգային նոր ողբերգության արձանագրում՝ Արցախի հայության կոտորածի կամ զանգվածային տեղահանության, հայրենազրկման տեսքով:

Ժամանակը, անկախ նշաձողերից, անողոք արագացել է: Արագացել է այն բոլորի համար և առաջին հերթին բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում հաղթողների սերնդից վերջնականորեն վերածվել հայության ցեղասպանության հանցակցի խարան կրողների:

Այլևս ակնհայտից էլ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն սպասարկում է թշնամիների շահերը: Անհասկանալի է, թե է՛լ ի՞նչ պիտի լինի, էլ ի՞նչ պիտի բացահայտվի, որպեսզի մարդիկ օգտվեն ապստամբության իրենց բնական իրավունքից:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 250 անգամ
Լրահոս
«Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am