Վիշապ խեղդող, «նարկոտրաֆիկի ողնաշար» ջարդող, անհաղթ Փաշինյան Նիկոլ

Մեր կանխատեսումները, որ նախօրեին Իտալիայում բացահայտված կոկայինի խմբաքանակի պատմությունը դեռ ալիքներ է տալու, միանգամայն արդարանում են: Ասենք, դա դժվար էլ չէր կռահել: Ցանկացած դատողունակ մարդ հասկանում է, որ հենց այնպես մոտ 3 տոննա կոկայինի խմբաքանակը, որ շուրջ 800 միլիոն եվրոյի արժեք ունի, չեն դնում բանանի արկղերի մեջ և ուղարկում Հայաստան:

Ու հենց Իտալիայում այդ 2,7 տոննա կոկայինի խմբաքանակի պատմության մասին հայտնի դարձավ, Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ն էլ սկսեց «երգել»: Երևի մերօրյա սուպեր երաժշտագետ Սարգիսը կկարողանա բնորոշել՝ ԱԱԾ-ի «երգը» մուղա՞մ է, թե՞ բայաթի: Բայց այն հետաքրքիր է:

Այսպես, ի՞նչ է հայտարարում Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման ԱԱԾ-ն: Իսկ այն հաղորդում է, թե «մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում... պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «կոկային» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»: Ու նշվում է, որ «մի տոննա» փորձաքննություն, հարցաքննություն, հարցում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել:

Այս ամենի հետ կապված այնքան հարցեր են ծագում, որ ոչ թե մեկ, այլ մի քանի հարցաշարան կարելի է կազմել:

Առաջինը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, այն է, որ Փաշինյանի ԱԱԾ-ն սկսեց «երգել» բացառապես այն բանից հետո, երբ Իտալիայում, կարելի է ասել՝ «պատահաբար» (չնայած նման գործերում պատահականություններ չեն լինում) հայտնաբերվեց կոկայինի աննախադեպ խմբաքանակը՝ Էկվադորից Հայաստան ուղարկվող բանանի կոնտեյներներում:

Այսինքն, եթե հանկարծ Իտալիայում ոչինչ չբացահայտեին, Փաշինյանի ԱԱԾ-ն շարունակելու էր լռել ու ոչինչ չէր ասելու:

Իսկ այն, որ Փաշինյանի ԱԱԾ-ն պարտիզանական լռության մեջ էր, էլ ավելի տարօրինակ է: Կարելի է կարծել, նրանք այնտեղ օրումեջ 1 տոննա կոկայինի խմբաքանակ են «բռնում»:

Ասվածը հաստատում է մեր նաև այն ենթադրությունը, որ Իտալիայում նախօրեին բացահայտվել է միայն 1 խմբաքանակի դեպք, մինչդեռ, հնարավոր է, դրանից առաջ էլ են խմբաքանակներ եղել, որոնք պարզապես չեն բացահայտվել:

Բացարձակապես հավատ չի ներշնչում նաև ԱԱԾ-ի հայտարարության մեջ նշված այն հանգամանքը, թե մայիսի 13-ին են ինչ-որ վարույթ նախաձեռնել ու 1 տոննա կոկային հայտնաբերել մրգի ներմուծմամբ զբաղվող ընկերության պատվիրած ապրանքի բեռնարկղերում:

Ի միջի այլոց, տեսնես այդ ի՞նչ ընկերություն է: Արդյոք դա այն ընկերություններից մե՞կը չէ, որը 2018-ին իշխանությունը վերցնելուց հետո Նիկոլ Փաշինյանին հարող շրջանակները, նրա անմիջական աջակցությամբ, «ռեյդերական զավթումով» իրենցով են արել:

Կարելի է ամենևին չկասկածել, որ եթե հանկարծ այդ կոկայինային պատմությունը թեկուզ չնչին ու թեկուզ 0,1 տոկոս կապ ունենար հակաիշխանական որևէ շրջանակի հետ, ապա հիմա փաշինյանական քարոզչությունը, «հավաստի աղբյուրն» ու իր ժանտահոտ կոյուղահորերը լրահոսը հեղեղած կլինեին վայրիվերո աղաղակներով:

Մինչդեռ Փաշինյանի ԱԱԾ-ն բերանը ջուր էր առել, չնայած 250 միլիոն եվրոյի կոկային էր «բռնել»: Իսկ դրանից ուղղակիորեն հետևում է հիմնավոր ենթադրություն, որ այդ կոկայինային խմբաքանակները այս կամ այն կերպ, եթե ոչ ուղիղ գծով, առնչվում են Փաշինյանի իշխանությանը կամ նրա իշխանական շրջանակներին:

Այն Փաշինյանի, որը, նորից հիշեցնենք, իշխանազավթումից հետո հայտարարություններ էր անում, թե «նարկոտրաֆիկի ողնաշար» է ջարդել:

Չնայած, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Փաշինյանը միշտ ինչ ասում է, պետք է հակառակը հասկանալ, ապա ստացվում է, որ նրա նպատակներից մեկը Հայաստանը նարկոտրաֆիկի հանգույց դարձնելն էր:

Այդ դեպքում, գուցե հարցնողներ կլինեն, թե ԱԱԾ-ն ինչո՞ւ է այն 1 տոննան բռնել: Իսկ ո՞վ է ասում, որ ԱԱԾ-ն է «բռնել: Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը համաշխարհային խնդիր է, շատ հնարավոր է, որ որևէ գերտերության հատուկ ծառայություն բացահայտել է կոկայինի «հայկական երթուղին» ու Փաշինյանի իշխանությանն ստիպել է դրան վերջ տալ: Նմանապես հնարավոր է, որ հիշյալ 1 տոննայի վերաբերյալ տեսնելով Հայաստանի իշխանությունների ինչ-ինչ անգործություն (և արդյոք 1 տոննա՞ է եղել), այդ գերտերության հատուկ ծառայությունն այս անգամ որոշել է չսպասել, որ բեռը հասնի Հայաստան ու իտալական ֆինանսական գվարդիային հուշել է, թե որտեղ ինչ փնտրեն:

Կրկնենք, նման, փաստորեն ավելի քան 1 միլիարդ եվրոյի թմրանյութային խմբաքանակներով կատակ չեն անում և չեն ուղարկում «պատահական» հասցեներով: Նման բաներ արվում են, եթե ուղարկողը վստահություն ունի, որ ստացման երկրի, այն է՝ Հայաստանի իշխանության հետ խնդիր չունի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am