Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Աբրահամյանի որդուց գնած առանձնատան համար․ «Հետք»

Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 16-ին շարունակվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, գրում է «Հետքը»։

Նախագահող դատավորն էր Կարապետ Բադալյանը։ Նիստի սկզբին Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի և պատասխանողներից Աննա Հայրապետյանի ներկայացուցիչներ Լուսնթագ Բեժանյանն ու Սմբատ Մինասյանը միջնորդություն ներկայացրին դատական նիստը հետաձգելու մասին։

Նրանք հայտնեցին, որ դատավորի աշխատակազմի պատճառով չեն կարողացել մինչ օրս ձեռք բերել գործի նյութերը պարունակող լազերային սկավառակները՝ չնայած վճարել են դրանց տրամադրման համար նախատեսված պետական տուրքը։ Մինասյանն ասաց, որ ապրիլի 28-ին վճարել են 14 հազար դրամ տուրք, սակայն այս նիստից 5 օր առաջ՝ մայիսի 11-ին, դատարանը հայտել է, որ վճարումն ամբողջական չի եղել, և ներկայացուցիչներն այսօր վճարել են ևս 1500 դրամ։ Փաստաբանները հայտնեցին, որ դատարանը կարող էր գոնե առաջին վճարված տուրքի չափով տրամադրել նյութեր։ Սմբատ Մինասյանը դժգոհեց նաև, որ նախորդ դատական նիստին էլ դատարանը հարգելի չէր համարել իրենց միջնորդությունը գործի նյութերին ծանոթանալու, պատճենները ստանալու և նիստը հետաձգելու մասին, ինչի հետևանքով նրանք չէին կարողացել միջնորդություններ և այլ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնել։

Դատավոր Կարապետ Բադալյանը նկատեց, որ լազերային սկավառակների ձեռքբերման համար պետական տուրքի վճարի անդորրագիրն այսօրվա ամսաթվով է։ Նա հայտնեց, որ բարեխիղճ չեն գտնվել պատասխանողների ներկայացուցիչները, որ նիստից 30 րոպե առաջ են անդորրագիրը վճարել, և պնդում են, որ դատավորի աշխատակազմն է մեղավոր։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Հաջորդ միջնորդությունը ներկայացրեց գործում երրորդ անձ ներգրավված գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ Լիլիթ Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մոնումենտի» առանձնատան գնորդն էր։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․ օգոստոսի 1-ը։ Սակայն գործարարի կինը սահմանված ժամկետում չէր վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։ Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։

Լիլիթ Պետրոսյանն այս գործում բարեխիղճ գնորդ է։ Տոնոյանը հայտնեց, որ դատարանն արգելել է Լիլիթ Պետրոսյանին առանձնատան դիմաց վճարումները կատարել և այժմ միջնորդում են հանել այդ արգելքը։ Մեր հարցին, թե ինչու է Լիլիթ Պետրոսյանի շահագրգռվածությունը մեծ, որ վճարումը կատարի այն դեպքում, երբ կա այս դատական գործը, և վերջինիս կողմից վճարումների չկատարելը պայմանագրային պայմանավորվածության խախտում չի համարվի, փաստաբան Կարեն Տոնոյանը նշեց․ «Կա պայմանագիր, որով սահմանված է ժամանակացույց՝ վճարում կատարելու, և Լիլիթ Պետրոսյանը ցանկանում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Նա իր կյանքը փորձում է կառուցել իր պարտավորություններին համահունչ»։

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգամ Աբրահամյանի հաշիվների վրա արգելանք դրված է, և Լիլիթ Պետրոսյանի կողմից վճարում կատարելը որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատական ակտի կատարմանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ վճարումները կատարելու թույլտվության դեպքում հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի Լիլիթ Պետրոսյանի և Արգամ Աբրահամյանի միջև՝ վճարումները այլ հաշվեհամարի կատարելու մասին, ինչպես նաև արտերկրում գրանցված հաշիվների փոխանցելու մասին, ինչը կդժվարացնի կամ անհնար կդարձնի այդ գումարը բռնագանձելը։ Փաստաբան Կարեն Տոնոյանն ասաց, որ Արգամ Աբրահամյանի անունով ցանկացած հաշվեհամար դատարանի կողմից արգելադրված է, և նման վտանգ չկա։ Որևէ երրորդ անձի փոխանցելու հանգամանքը ևս բացառեց փաստաբանը, քանի որ ըստ նրա՝ պայմանագրով նման դրույթ ամրագրված չէ։

Միջնորդության վերաբերյալ դատարանը հարցրեց մյուս պատասխանողների ներկայացուցիչների դիրքորոշումները, սակայն նրանք հայտնեցին, որ միջնորդությունը չեն ստացել։ Դատարանը հայտնեց, որ բոլորին ուղարկվել է միջնորդությունը, և նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։

Բագրատունի Բարսեղյանի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը հայտնեց, որ եթե դատարանի կողմից իրենց դիրքորոշման վերաբերյալ հարցումը ձևական բնույթ չի կրում, ապա դատարանը պետք է ժամանակ տա, որ ծանոթանան միջնորդությանը՝ դիրքորոշում հայտնելու համար։

Հաջորդիվ Սմբատ Մինասյանը և Լուսնթագ Բեժանյանը բացարկ հայտնեցին դատավորին։ Նրանք կասկածի տակ դրեցին դատավորի անաչառությունը։ «Պատասխանող կողմը գտնվում է նվազ բարենպաստ վիճակում և հավասար պայմաններ չեն ստեղծվում հայցվորի և պատասխանողների համար՝ իրենց շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում, և նման կասկած կարող է առաջանալ նաև անկողմնակալ դիտորդի մոտ»,- ասաց Լուսնթագ Բեժանյանը։

Բացարկի վերաբերյալ միջնորդության որոշումը դատարանը կհայտնի մայիսի 19-ին՝ ժամը 10։30-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1248 անգամ
Լրահոս
Գեղամ ջան դու հայրենասեր մարդ ես, պատրաս՞տ ես արդյոք մտնել քո լռությամբ մի մեղքի տակ, եթե այդ երեխաների մի մասը մի քսան տարուց հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունենան. Քոչարյան ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստանում, անհասկանալի գործառույթ են անում. պատգամավոր Թուրքը ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող ա սիրում, իսկ էլիատները՝ էլ ավելի. Ալեն Ղևոնդյան Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են մեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ Այս տարի խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Խաչի մասունքարանը Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ և զոհ Երկուշաբթի նախատեսվող հոսանքազրկման հասցեները Իրանը Արևմուտքի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել Մեկնարկվել է «Իմ հավատամքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան» ֆիլմի պրեմիերան Տարբեր ծախու գրչակներ ու պլագիատի գուրուներ տոտալ լծվել են Արցախի գործոնի հերթական քարկոծմանն ու հակաարցախյան թեզերի նոր «պորցիայի» գեներացմանը Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է ․ կան վիրավորներ ՌԴ-ն հավանում է ուկրաինական խնդրի բանակցությունների համար «կամուրջ կառուցելու» Չինաստանի ծրագիրը Կոմիտասի անվան զբոսայգին այսօր Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան․ ազատությո՛ւն մեր բոլոր գերիներին/ռազմագերիներին․ Տիգրան Աբրահամյան Երևանում հորդառատ անձրևի հետևանքով բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է․ կա նոր փլուզման վտանգ ՔՊ-ական պատգամավորը ժամկետից ուշ է հայտարարագիր ներկայացրել. ինչ ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Թուրքիայի ու Ադրբեջանի համար պայմանագիրը պարզապես ժամանակավոր դադար է. Վահե Սարգսյան Տան բակից փրկարարները մոտ 85 տոննա ջուր են հեռացրել Երևանում թոռն իմացել է տատի մահվան լուրն ու ծեծել բժշկին. վերջինս կոտրվածք է ստացել Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը. Սուրեն Սուրենյանց Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am