Այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց Արմեն Վահրամյանի անհատական ցուցահանդեսը։Իր ծննդյան 55-ամյակի առթիվ կազմակերպած ցուցահանդեսը․ նկարիչը վերնագրել էր՝ «Հետահայաց»: «Այստեղ ներկայացված են իմ 30 տարվա աշխատանքները,որտեղ առկա է էվոլյուցիա,այդ պատճառով էլ կոչվում է «Հետահայաց»: Տարվա ընթացքում սա նկարչի 3-րդ անհատական ցուցահանդեսն է,որը նախորդներից տարբերվում է աբստրակցիաների առկայությամբ։ Արմեն Վահրամյանի կինը` Նաիրա Պապիկյանը, սա համարում է այն 2 անհատական ցուցահանդեսների հունձքը,ապա անդրադառնալով ամուսնու վրձնին ասում է,- «Վահրամյանի գործերը տարբերվում են բոլորից, որովհետև իր գունային աշխարհն ունի,ոչ մեկից չի ազդվում,մտածում է «արմենավարի» »: Նկարչի լավագույն ընկեր՝ Գրիգոր Մաչենցն էլ հետևյալ կերպ է բնութագրում Վահրամյանին, -«Աշխարհում մնացել է միայն մի բանի վրա զարմանալ.ո'չ արվեստի վրա եմ զարմանում,ո'չ հանճարների, զարմանում եմ՝ վարպետ մարդու վրա,ինչպիսին է՝ Արմեն Վահրամյանը»: Նկարիչը չի սիրում առանձնացնել իր աշխատանքներից որևէ մեկը,ասում է բոլորի մեջ սեր է դրել և իր վստահությունն է հայտնում ,որ այդ սիրուց բոլորին էլ կհասնի։
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը
Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը
Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը