Շանտաժներ, մեղադրանքներ, սադրանքներ ռեժիմում. Հայաստանը` համատարած սպառնալիքների մեջ

Վաղ առավոտյան ժամը 6-ից հրետանային կրակի տակ են Վարդենիսի Սոթք գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն էր տրամադրում իրավիճակի մասին, և այս պահին հաղորդվում է, որ լարվածությունը նվազում է։

Կեսօրի դրությամբ իրավիճակն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ։ Հայկական կողմը 4 վիրավոր ունի, առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ բեկորային վնասվածքներ են:

Ադրբեջանական ստորաբաժանումները, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, վիրավոր զինծառայողներին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ են կրակ բացել:

Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ այսօրվա մարտական գործողություններում զոհված մեկ զինծառայողի մասին՝ պնդում են՝ դեռ երեկ երեկոյից է հայկական կողմը կրակում և ադրբեջանցի մի զինծառայող էլ ծանր վիրավորում է ստացել։ Սա Փաշինյանը հորինվածք անվանեց: «Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար», - ասաց Փաշինյանը:

Օրվա առաջին կեսին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե հայկական կողմը նոր գործողության է նախապատրաստվում, կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ բանակը պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, իսկ իրանական անօդաչուներ հայկական սպառազինության մեջ չկան։

Պաշտոնական Երևանը կոչ է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը: Սոթքում ադրբեջանական այսօրվա գործողությունները Հայաստանի արտգործնախարարությունը սադրիչ է որակում՝ ընդգծելով՝ սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հերթական խախտում է, որն ի ցույց է դնում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

Ադրբեջանի այս քայլերը որակելով իրավիճակի ապակայունացմանը միտված գործողություններ՝ Հայաստանի ԱԳՆ-ն շեշտում է՝ դրանք բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, այսօր կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ Սոթքում Ադրբեջանի այսօրվա գործողությունները սադրիչ որակելով։ Նրա խոսքով՝ Սոթքում սադրանքը նպատակ ունի նաև խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա», - ասաց Փաշինյանը։

Բաքուն այս կերպ միջազգային հանրության ուշադրությունը շեղում է նաև Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստից, ասաց Փաշինյանը՝ նկատելով՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության են փորձում տալ հինը։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։

«Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի, ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ շատ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման», - ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են Պրահայում և Սոչիում։

Պաշտոնական Երևանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
Հետաքրքիրն այն է, որ օրեր առաջ հայկական կողմն ասում էր, թե Վաշինգտոնում առանձնապես մեծ արդյունքներ չեն գրանցվել: Այսօր արդեն Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Մի շարք հարցեր օդում կախված են մնում.

Ո՞ր հարցրերում է առաջընթաց գրանցվել Վաշինգտոնում:

Ինչո՞ւ էր Ալիևը սկզբից գոհ Վաշինգտոնի բանակցություններից, այսօր ընդդեմ Հայաստանի սադրանքի է դիմում` արևմուտքի և ռուսական կողմի առաջիկա կազմակերպվող բանակցություններից առաջ:

Ինչո՞ւ է Թուրքիան դժգոհում, որ արևմուտքը չի ցանկանում որպեսզի Ադրբեջանի դրոշը ծածանվի Լեռնային Ղարաբաղում (այդ մասին նախօրեին բողոքել է Թուրքիայի արտգործնախարարը):

Ինչո՞ւ է դարձյալ Մոսկվան Երևանին ու Բաքվին նույնանման պահանջներ հղում: Այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե ակնկալում են և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից զսպվածություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1411 անգամ
Լրահոս
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am