Հանքարդյունաբերությունը հնարավորություն է, որ Սյունիքի տնտեսությունը կայուն ու համաչափ զարգացում ապրի․ Գևորգ Փարսյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անցած 70-ամյա ճանապարհը, նաև ներկան հնարավոր չէ պատկերացնել առանց Կապան քաղաքի և համայնքի գյուղերի հետ համագործակցության:

Մյուս կողմից՝ կոմբինատի շնորհիվ է տասնամյակների ընթացքում Կապան քաղաքում, նաև մերձակա գյուղերում լուծում ստացել սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին առնչվող բազմաթիվ հարցեր:

Այսօր էլ Կապան համայնքի հարյուրավոր բնակիչներ աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակի կապակցությամբ զրույց ունեցանք Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:

- Պարոն Փարսյան, մեր զրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի առիթով է:

Հանքարդյունաբերական այդ ձեռնարկության հիմնադրումը ժամանակին մեծ իրադարձություն է եղել հատկապես Կապանի շրջանի կյանքում:

Այնպես որ կոմբինատի հոբելյանը նշանակալից իրադարձություն է դիտարկվում նաև Կապանի տարածաշրջանում:

- Այո, Դուք իրավացի եք, 70 տարվա գործունեության պատմություն ունեցող կոմբինատի հոբելյանը կարևոր ու նշանակալի իրադարձություն է նաև Կապան համայնքի համար։ Բոլորս գիտենք, որ այսօրվա Կապանը կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ և դրա շնորհիվ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր հանքարդյունաբերության կենտրոններից է։ Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ ընդգծել կոմբինատի առանձնահատուկ դերն ու նշանակությունը համայնքի սոցիալ-տնտեսական և նույնիսկ կենցաղային կյանքում։ Միայն այն հանգամանքը, որ հազարավոր կապանցիներ աշխատում են ընկերության ամենատարբեր օղակներում՝ համեմատաբար բարձր աշխատավարձով, արդեն իսկ խոսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կարևորության և անհրաժեշտության մասին։ Ուստի, պատեհ առիթից օգտվելով, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր տարիների նվիրյալներին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի, ընկերության հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։

Վստահ եմ՝ ընկերության պատասխանատու գործելաոճի և աշխատակիցների սրտացավ աշխատանքի շնորհիվ կպահպանվի ու էլ ավելի կզարգանա Կապանի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար հիմք հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը։

- Ապրիլի 6-ին մենք ականատես եղանք համագործակցության հուշագրի ստորագրման՝ Կապանի համայնքապետարանի և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության միջև:

- Կապանում բոլորիս աչքի առաջ քաղաքաշինական բնույթի, և ոչ միայն, մեծածավալ աշխատանքներ են կատարվում վերջին տարիներին:

Եվ, այդուհանդերձ, մարզկենտրոնի առջև դեռևս բավականին խնդիրներ են ծառացած:

Որո՞նք են համայնքին ներկայումս առավել մտահոգող խնդիրները, որոնք տեղ չեն գտել համագործակցության հուշագրում, սակայն լուծման կարիք ունեն, և այդ հարցում ակնկալում եք կոմբինատի աջակցությունը:

- Այո, ճիշտ եք նկատել, Կապան համայնքում բազմաբնույթ ու բազմաոլորտ աշխատանքներ են իրականացվում, և գերակշիռ մասը, իհարկե, քաղաքաշինական բնույթի է։ Այդ աշխատանքների իրականացման գործում առարկայական մասնակցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ինչպես սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի մասնաբաժնում իր մասնակցությամբ, այնպես էլ առանձին ծրագրերի ամբողջական ֆինանսավորմամբ։ Իհարկե, բոլորը չեմ թվարկի, բայց այդ ծրագրերի շարքում կցանկանայի առանձնացնել հենց քաղաքի կենտրոնական հրապարակի երգող շատրվանը, որն ինքնատիպ գեղեցկությամբ, լուսաձայնային ժամանակակից համակարգով չի զիջում մայրաքաղաքի նմանատիպ կառույցներին։ Կարևոր ծրագրերի շարքում է նաև քաղաքի գլխավոր մշակութային կենտրոնը, որի առաջին մասնաշենքի շինաշխատանքներն արդեն իսկ ավարտին են հասցվել, ընթացքի մեջ է երկրորդ մասնաշենքի և բացօթյա հատվածի նորոգումը, իսկ երրորդ մասնաշենքի՝ համերգային մեծ դահլիճի հետագա նորոգման և ջեռուցման ապահովման համար ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Առաջիկայում ակնկալում ենք նաև Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բարեկարգման և կարուսելների արդիականացման հարցում ԶՊՄԿ-ի աջակցությունը, որի վերաբերյալ ևս ունեցել ենք քննարկում ու նախնական պայմանավորվածություն։

Իսկ ինչ վերաբերում է համագործակցության հուշագրում տեղ չգտած խնդիրներին, ապա ասեմ, որ այդպիսիք գրեթե չկան. փորձել ենք հնարավորինս բոլոր ուղղությունները ներառել, որպեսզի բաց հատված չմնա։ Բայց հուշագրում ունենք նաև կետ, որտեղ նշվում է՝ կողմերը կարող են համագործակցել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչը մեզ հնարավորություն է տալիս հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպմամբ քննարկել և իրականացնել նաև այն խնդիրներն ու նախագծերը, որոնց լուծման համար տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել։

Կապանի տարածաշրջանում հանքարդյունաբերական երկու խոշոր ընկերություն է գործում:

Դուք հնարավոր համարո՞ւմ եք և՛ հանքարդյունաբերության, և՛ գյուղական բնակավայրերի միաժամանակյա, զուգահեռ ու ներդաշնակ զարգացումը՝ ոչ թե միմյանց խանգարելով, այլ իրար լրացնելով:

- Նախորդ հարցի պատասխանով փոքրիշատե անդրադարձա այդ հարցին, բայց փորձեմ ավելի հստակեցնել։ Քանի դեռ հանքարդյունաբերությունը համարվում է մեր տարածաշրջանի տնտեսության գերակա ճյուղը և մեր զարգացման գրավականը, կամա թե ակամա, պայմանավորված է տարածքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների կայուն աշխատանքով, ապա հանքարդյունաբերությունը և մնացած ոլորտներն իրարից տարանջատել կամ մեկը մյուսին որպես խանգարող հանգամանք դիտարկելը, կարծում եմ, առնվազն խելամիտ չի լինի։ Եվ հենց Սյունիք բնակավայրում նախատեսվող աշխատանքները վկայակոչելով՝ կասեմ, որ հանքարդյունաբերությունը դիտարկում ենք որպես հնարավորություն, որը պետք է օգտագործենք համայնքի կայուն և համաչափ տնտեսական զարգացումն ապահովելու, համայնքի առջև ծառացած կարևորագույն խնդիրները լուծելու համար։

 

դիտվել է 118 անգամ
Լրահոս
«Գող» Նիկոլը գնաց Սարդարապատ՝ իր հեռանալը հաստատելու․ վաստակաշատ մանկավարժ (video) Ես թքել եմ քո վրա էլ, Նիկոլի վրա էլ․․․ նախկին դատախազ (video) Աղջի՛, սա երրորդ մասը, սաղ Հայաստանը գիտի՝ դու ով ես․ քաղաքացի (video) Փաշինյանի կնիկը՝ Աննան կարոտել էր՝ զոհեր շուտվանից չէին եղել․ Արա Վարդանյան (video) Վեհափառի դեմ այսօրվա իր քայլով Նիկոլը հաստատեց իր հեռանալը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Փաշինյանի «ախռանան» ու բերետները քաշքշում են, փորձում արգելել Վեհափառին բարձրանալ Սարդարապատ (video) Նիկոլն ա, ով ա գալիս․ ներս չեն թողնում․ ես դրան գիտե՞ս՝ ինչ կանեի․ քաղաքացի բարկացավ Սարդարապատում (video) Վարչախմբի հեռացման պահանջով սրբազան պայքարը հույս է ներշնչում, տեր լինենք մեր պետականությանը․ «ՀայաՔվե» Բագրատ Սրբազանը շոկի մեջ էր, չէր հավատում․ Գառնիկ Դանիելյան (video) ՆԳՆ ոստիկանության մի շարք պաշտոնյաներ պարգեւատրվել են մեդալներով. Ովքեր են նրանք Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. Իրավապաշտպան ՀԿ-ներ 10 մլն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել Կիրանցի հարակից բարձունքում առավոտ ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան Հոգեկան տառապանքի մեջ ես եմ, որ մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ այդ գործը կատարողը ինձ շատ սիրելի մարդ է. Սրբազան Թքե՛լ եմ ես ձեր՝ Նիկոլից ստացած կոչումների վրա․ գնդապետը՝ սպաներին (video) Արտառոց ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Նույնիսկ թուրքերը չեն կարողացել խոչընդոտել կամ կանգնեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ, բայց դա փորձում էին անել նիկոլական ոստիկանախմբերը. Աբրահամյան Փաշինյանը վախերը չի թաքցնում․ նրա զորքը Սարդարապատի հուշահամալիրում է (video) «Չնայած Նիկոլի հիստերիային»՝ Վեհափառը Սարդարապատի հուշահամալիրում է (video) Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը Մենք Սարդարապատ մեր այցելությամբ կարևոր արձանագրում ենք ունեցել, որ այլևս մեր երկրում ասելիք ունեցողը, օրակարգ թելադրողը մենք ենք. Սրբազան Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում արգելափակված մարդիկ կան. Հրաչյա Պապինյան Հանրային հեռուստաընկերության ոչ հանրային լինելը եւս մեկ անգամ փաստեց Փաշինյանի կառավարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am