Ոչ անձրևանոցներն են «հենց այնպես» նետվում, ոչ էլ՝ թշնամու դրոշն է «հենց այնպես» բոցավառվում

Հայաստանում, այն էլ՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմիջական հարևանությամբ, Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, երեկ, ծանրամարտի Եվրոպայի առաջնոության բացման արարողության ժամանակ, դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց ադրբեջանական դրոշը և այն հեռացրեց դահլիճից:

Այս եղելությունը երեկվա ու նաև այսօրվա առանցքային թեման է լրահոսում, բակերում, փողոցներում, հասկանալի է՝ սոցցանցերում: Մի շարք հետաքրքիր հանգամանքներ կան, որ արժանի են ուշադրության: Բազմապատիկ ավելի հետաքրքիր, քան ադրբեջանական դրոշի այրումից «համաճարակով» վատացած նիոլականների երևույթը:

Հատկանշական է, որ նման քայլի դիմած Արամ Նիկոլյանն ապաքաղաքական անձ է: Չքաղաքականացված, չկուսակցականացված, հանրային ակտիվությամբ առանձնապես աչքի չընկած, իր աշխատանքով ու գործով զբաղված սովորական հայ տղամարդ է:

Իսկ ո՞վ է Մալիշկայում ապրող մեր հայրենակցուհի Նարինե Ասատրյանը, բացի այն, որ փաշինյանական քաղաքականության հետևանքով Բերձորից ու այնտեղ եղած իր տնից է զրկվել: Սովորական հայ կին է: Քաղաքական գործիչ չէ, հասարակական կազմակերպության ակտիվիստ չէ, հաստատ ֆեյսբուքյան ակտիվիստ էլ չէ: Բայց վերցրեց ու ձեռքին եղած «ծանր բանը», այս դեպքում՝ անձրևանոցը շպրտեց Մալիշկա այցելած Նիկոլ Փաշինյանի վրա:

Երկու դեպքում էլ խոսքը լիովին իրենց արարքը գիտակցող մարդիկ են, երկու դեպքում էլ հրաշալի հասկացել են, որ փաշինյանական իշխանությունները իրենց նկատմամբ ինչ-ինչ քայլերի կդիմեն, բայց արել են այն, ինչն արել են:

Ու սա հստակ ցուցիչ է: Ի վերջո, ոչ անձրևանոցներն են «հենց այնպես» նետվում, ոչ էլ՝ թշնամու դրոշն է «հենց այնպես» բոցավառվում:

Առաջինը՝ սա ցուցիչ է այն բանի, որ մեր արդի քաղաքական դաշտում և հասարակական-քաղաքական կյանքում կա վակուում: Որոշակի առումով թե՛ գաղափարածրագրային, թե՛ հատկապես՝ ակտային (գործողությունների) վակուում: Սա առաջնահերթ ունակ քաղաքական ուժերի համար մտորելու, բայց արագ մտածելու լուրջ նյութ և ազդանշան է:

Երկրոդը՝ սա ցուցիչ է այն բանի, որ օդում ահռելի լարվածություն կա: Կա խմորված ու տակավին կուտակվող անհուդուրժողականություն՝ ստեղծված կոյաճահճային իրավիճակի հետ կապված, կա այս մահաբեր մղձավանջին չհամակերպվելու, ընդվզելու բնական ու անխուսափելի մղում:

Երրորդը՝ սա ցուցիչ է նաև այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ ատելությունը, երկիրն ու ժողովրդին պատերազմական աղետի մատնած և ավելի մեծ աղետի տանող իշխանության նկատմամբ անհանդուրժողականությունը բավականին բարձր նիշի է հասել: Ու, շատ հնարավոր է, որ անձրևանոցն ու դրոշայրումը նման՝ մի կողմից անսպասելի թվացող, մյուս կողմից՝ անխուսափելի և հանրության զգալի մասի կողմից պոստ-ֆակտում խրախուսվող պոռթկումային բռնկումների, այսպես ասենք՝ «ծաղիկներն» են միայն: Սա՛ էլ է մտորելու նյութ և առիթ:

Եվ մի բան էլ. նիկոլական քարոզչությունն ու մեծումանր քարոզիչները, ադրբեջանական դրոշն այրելու վերաբերյալ ուրիշ «սրամիտ» բան չեն գտել, քան ծեքծեքուն վայ-վույ անելը, թե՝ «վա՜յ, Հայաստանի միջազգային հեղինակությո՜ւնը, Հայաստանի վարկանի՜շը գետնին գցեցին, այան-բույան...»:

Ծիծաղելի ու գերզավեշտական են նման քարոզչական ծեքծեքումները: Երկրում, որտեղ ղեկավարի պաշտոն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանը, երկրում, որի ԱԺ նախագահը թիկնապահների միջոցով ձեռուոտից բռնել է տալիս իրեն դավաճան անվանած մարդուն ու թքում է նրա վրա, ի՞նչ «միջայգային հեղինակության» կամ ի՞նչ վարկանիշի մասին կարող են խոսել, առավել ևս՝ իշխանության կողմնակիցներն ու ներկայացուցիչները:

Այդ ի՞նչ վարկանիշի մասին կարող են խոսել 2020թ.-ի պատերազմն ու պարտությունն արդարացնողները, այդ ամենը մեր գլխին բերողներին սատարողները: Ի՞նչ վարկանիշ կարող է ունենալ մի երկիր, որ առանց կրակոցի թշնամուն է հանձնում իր կենսատարածքը, կամովին դատարկում է հայկական բնակավայրերը, սահմանամերձ դարձնում իր երկրի այլ բնակավայրեր ու անպաշտպան է թողնում իր երկրի ժողովրդին:

Այդ ի՞նչ վարկանիշ ունի այսօրվա՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ճիրաններում գտնվող Հայաստանը: Մի երկիր, որ իր սահմանները չի կարողանում պաշտպանել և չոքեչոք Եվրոպային կամ Ռուսաստանին է խնդրում գալ, դիտորդ ու խաղաղապահ դնել սահմաններում, որ թշնամին առաջ չգա: Ի՞նչ միջազգային վարկանիշ կարող է ունենալ մի երկիր, որ ոչինչ չի անում՝ թշնամու կողմից օկուպացված իր կենսատարածքն ազատելու համար: Ի՞նչ վարկանիշ կարող է ունենալ մի երկիր, որի կառավարությունը հարձակում է նախաձեռնում Ազգային ժողովի վրա, դատարանների ու դատավորների վրա, որտեղ իշխանական ոստիկանները տրորտակ են տալիս Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ծնողներին, որտեղ երկրի պաշտպանության հերոսներին հալածում ու բանտարկում են, որի ղեկավարություն համարվողը քծնադեմ խոնարհվում է ցեղասպան-ոճրագործ թշնամու առաջ, գրկախառնվում նրա հետ:

Ով վարկանիշից խոսի-չխոսի, Նիկոլ Փաշինյանն ու նրա նիկոլփաշինյանները կարող են միայն լռել՝ լեզուները մտցնելով այն տեղը, որը նշում է ժողովրդական խոսքը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1868 անգամ
Լրահոս
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Ոստիկանները հրաժարվում են բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև Օպերայի շրջակա տարածքում գտնվող սրճարաններից ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել․ սրճարանի աշխատակից Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին Ռուսական կողմի վրահսկողության տակ է անցել երկու բնակավայր Խարկովի շրջանում Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են․ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացրին ևս 5 ամսով «Ձախողված և երկիրը ձախողած, ստերով արդարացող»․ Բագրատ Սրբազանը բնութագրեց Նիկոլ Փաշինյանին Լեմկինի ինստիտուտը առաջին անգամ հայտարարություն է արել հայերեն լեզվով Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է Փաշինյանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացը համեմատել է դեպի տիեզերք թռիչքների հետ Արթուր Սուքոյանի գործով Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 27-ին. Էրիկ Ալեքսանյան Քայլիստ Վահագնի հերթական "մուտիլովշչիկությունը" «Նիկոլածին ոստիկանն» ասաց՝ իմ երեխուն թուրքը չի մորթի, քոնին՝ կմորթի․ Հերոսի հայր (video) Նիկոլին էս շենքով ու իրա բերետներով հանձնելու եմ․ Քաղաքացի (video) Շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ ձեր փոխարեն այսօր ճանապարհ են փակել․ Բագրատ Սրբազան (video) Լարված իրավիճակ․ Նիկո՛լ, լեգիտիմությանդ պատկերն էս ա (video) «Նիկոլ, դավաճա՛ն»․ ինչպես են քաղաքացիները դիմավորում Նիկոլին (video) Երկրում ռեպրեսիաներ են, Սամվել Դանիելյանին ազատել են աշխատանքից, քանի որ մեր մտերիմն է. Սրբազան (video) «Նիկոլ սրբապիղծ»․․․ քաղաքացիները ֆորումի մասնակիցներին դիմավորեցին սուլոցներով (video) Վաղը ո՞նց եք ապրելու․ լարված իրավիճակ քաղաքացու և ոստիկանի միջև (video) Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am