Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նորանշանակ ՄԻՊ-ը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը 69 կողմ ձայնով մարդու իրավունքների պաշտպան ընտրեց գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Անահիտ Մանասյանի՝ 2022 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն, որը նա ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելու պահին, նա 2 բնակարանի սեփականատեր է, որոնցից մեկին տիրապետում է միանձնյա սեփականության իրավունքով, իսկ մյուսին՝ համասեփականության։ Երկու բնակարաններն էլ գտնվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկը ձեռք է բերվել 1995 թվականին, մյուսը՝ 2015 թ․։
Մանասյանն ունի մեկ «Ֆորդ» մակնիշի մեքենա, 9 մլն 300 հազար դրամ, 9 հազար 326 ԱՄՆ դոլար եւ 9 հազար 123 եվրո բանկային ավանդներ։ 2022 թվականին Մանասյանի բանկային հաշիվներում առկա են եղել 23 հազար 654 եվրո, 204 ԱՄՆ դոլար, 16 մլն 401 հազար դրամ գումար։ Նույն ժամանակահատվածում կանխիկ միջոցները կազմել են 6 հազար 600 ԱՄՆ դոլար, 4 հազար 750 եվրո, 140 հազար ՀՀ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում