Տոտալ շրջափակված Արցախից Ռուբեն Վարդանյանը պատասխանում է 3 կարևոր հարցի (video)

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հանրության հետ շփվելու նոր ձևաչափի մասին։ Նա հայտնել է, որ կպատասխանի օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերին։

Հարցին, թե ինքն իրո՞ք հավատում է, որ կարելի է ապրել թշնամիների հարևանությամբ և ունենալ անվտանգ, ծաղկող պետություն, Վարդանյանը պատասխանել է.

«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ մեր հարևան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպիտի լինի անկախ և հայկական։ Դա դժվար իրավիճակ է, նմանատիպ այլ պատմություններ էլի գիտենք։

Միակ պատասխանը դրան՝ լինել ուժեղ։ Մենք պետք է հասկանանք, որ հարևան պետությունը պետք է զգա, որ բոլորը, ովքեր ապրում են Արցախում, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչև վերջ գնալու, որպեսզի մենք ունենանք մեր անկախությունը, որ ներսում ունենալով տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր, տարբեր հարաբերություններ՝ պատրաստ ենք համախմբվել թշնամու դեմ։ Եվ այդ ուժը ցուցաբերելով, հավատացեք, հարևան պետությունը չի կարող անել այն, ինչ մեզ թվում է՝ կարող է, քանի որ ինքն ավելի մեծ է։Եթե մենք լինենք ուժեղ, համախմբված, եթե ցուցաբերենք այդ կամքը, այդ ոգին, այդ էներգիան, մենք կունենանք դաշնակիցներ, որ մեր կողքին կկանգնեն։ Այդ դաշնակիցները պետք է տեսնեն մեր կողմից 100 տոկոսով նվիրվածությունը մեր հայրենիքին, 100 տոկոսով պատրաստականությունը մեր հայրենիքը պաշտպանելու։ Եվ պետք է տեսնեն, որ մենք իրենց ինչ-որ հարցերում կարող ենք աջակցել, օգնել։ Կարևոր է, որ ամեն ինչ լինի երկկողմանի։ Եթե մենք կարողանանք այդ երկու հարցը համախմբել, ամեն ինչ կհաղթահարենք։ Արցախը որպես անկախ պետություն, մի մասն է հայկական աշխարհի։ Ամբողջ հայկական աշխարհը պետք է միանա և ցուցաբերի նույն մոտեցումը, որ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիների»։

դիտվել է 627 անգամ
Լրահոս
Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները Լույս չունեինք, ահավոր խառնաշփոթ վիճակում էինք. բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի. Քարկոփի ղեկավար Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում Ճոճկան գյուղը ելք-մուտք չունի. գյուղապետ ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից Երթը շուտով կհասնի Կառավարական ամառանոց Կա 2 զոհ, 2 անհայտ կորած. Գնել Սանոսյան Նորից հավատ կա, նորից հույս կա. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է սրբազանը անցնում մարդկանց բազմության միջով ու հասնում Կառավարական ամառանոց Մարդկանց հոսքը չի դադարում, սա աննախադեպ է. Նաիրա Զոհրաբյան Իրանից ողջունում են շարժումը․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է Տասնյակ հազարավոր մարդիկ` երթի շարքերում Գնում ենք Նիկոլի տուն․ Բագրատ Սրբազանը առաջնորդում է երթը ՇՏԱՊ․ Ես այս հրապարակից գնալու եմ Նիկոլի կեցավայր՝ ակնկալելով հանդիպում․ Բագրատ Սրբազան Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվել Պարզվեց ես «Դռել աղջկան» անձամբ գիտեմ․ Գալուստ Նանյան Հրապարակի արձագանքը, երբ հրապարակվեց վարչապետի թեկնածուի անունը ՇՏԱՊ․ Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am