Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի
![Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի](/timthumb.php?src=/disc/30-03-23/51e273495c2a2cba0f90ffd477de5931.jpg&w=708)
Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 192 հասցեում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքի տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։