Ալիևի խոստովանությունները բացահայտում են ընդդեմ Հայաստանի պլանավորված ծրագիրն ու պատուհասած արհավիրքը

Ստեփանակերտը կրկին մերժեց

Պաշտոնական Ստեփանակերտը մերժեց ապրիլի սկզբին Բաքվում հանդիպելու և ինտեգրացիոն հարցեր քննարկելու Ադրբեջանի առաջարկը։ Արցախի արտգործնախարարությունը երեկ վերահաստատել է նախկինում հնչեցրած դիրքորոշումը՝ պատրաստ են հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչներին, բայց Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում, այսինքն Իվանյանում, որտեղ, մասնավորապես, կքննարկեն Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։

Արցախի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ ընդգծել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա։

Անդրադառնալով Բաքվում հանդիպելու և այսպես կոչված ինտեգրացիոն հարցեր քննարկելու Ադրբեջանի առաջարկին, պաշտոնական Ստեփանակերտը շեշտում է, որ «ադրբեջանական կողմի պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը»։

Արցախի արտգործնախարարությունը, մասնավորապես, հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը անցած շաբաթ օրը կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին՝ երեկ ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել այդ ճանապարհը, որը շրջափակման պայմաններում Շուշիի շրջանի համայնքների և Արցախի այլ բնակավայրերի միջև կապի միակ հնարավորությունն է։

Արցախից ասում են, որ ռուս խաղաղապահներն այս պահին շարունակում են բանակցությունները: Ադրբեջանական կողմի հետ ընթացող բանակցություններին զուգահեռ, ռուս խաղաղապահները, ըստ «Ազատության», նույնպես տեղակայված են այն նույն բարձունքում, որտեղ ադրբեջանցիները առաջխաղացում են ապահովել։ Սակայն չնայած ռուսների ներկայությանը, միևնույն է, գրունտային ճանապարհի շահագործումը անվտանգ չէ։

Ալիևը հիշեցնում է` «հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ շատ շահեկան դիրքեր» ունեն

«Այսօր ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ մենք շատ շահեկան դիրքեր ունենք», - Լաչինի շրջանում իր նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ «իրենք այդ դիրքերում ամրապնդվում են, և այնտեղ էլ մնալու են»։
«Հայաստանը Լաչինի վերադարձը անթույլատրելի էր համարում», պարծենում է Ալիևը
Ալիևն, իհարկե, շատ հաճախ ելույթ ունենալիս հանդես է գալիս կեղծ թեզերով, բացահայտ ստերով, սակայն նրա որոշ խոստովանություններ, այնուամենայնիվ, բացահայտում են տարիներ շարունակ հայկական կողմի վարած արդյունավետ քաղաքականությունը ընդդեմ կեղծարար Ալիևի:

«Տարիներ շարունակ Հայաստանը Լաչինի վերադարձը անթույլատրելի էր համարում»,- իր նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանը նշել է Ալիևը։ «Բանակցությունների երկար տարիների ընթացքում միջնորդները մշտապես հատուկ մոտեցում էին ցուցաբերում Լաչինի շրջանին, իսկ Հայաստան ընդհանուր առմամբ այդ շրջանի վերադարձը Ադրբեջանին անթույլատրելի էր համարում», - նշել է Ալիևը։ «Հայերը, սակայն, մյուս շրջաններից հեռանալ ևս չէին պատրաստվում։ Այսօր՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա բոլորի համար շատ ավելի ակնհայտ է դարձել։ Միջազգային միջնորդներն էլ՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցություններ վարելով, փաստորեն փորձում էին ամրագրել օկուպացիայի փաստը», - պնդել է Ադրբեջանի նախագահը։

Ինչպե՞ս է նախապատրաստվել 2020-ի եռակողմ հայտարարությունը

JAMnews-ը ներկայացրել է Ալիևի հայտարարությունները Նոյեմբերի 9-ի՝ եռակողմ հայտարարության մասին: «2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ բազմաթիվ ժամեր տևած հեռախոսազրույցների արդյունքում մեզ հաջողվեց պայմանավորել նաև Լաչին քաղաքն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ»: Ալիևը պատմել է նաև, թե ինչպես է կայացվել Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման որոշումը։

Բազմաթիվ ժամեր տևած հեռախոսազրույցներ Պուտինի հետ

«Չնայած այն հանգամանքին, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին այս Լաչինի շրջանը անցել էր մեր տիրապետության տակ, Լաչին քաղաքը մնացել էր մեր վերահսկողությունից դուրս։ Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ։ Քանի որ Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհն անցնում էր Լաչին քաղաքի կենտրոնով։
2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ բազմաթիվ ժամեր տևած հեռախոսազրույցների արդյունքում մեկ օրվա ընթացքում մեզ հաջողվեց պայմանավորվել նաև Լաչին քաղաքն Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։ Այդ նպատակով իմ պնդմամբ վերջնական հայտարարության մեջ ներառվեց նաև այլընտրանքային ճանապարհի կառուցումն ու նշվեց ժամկետ։ Չնայած որոշ չափով անորոշ ձևակերպումներով նշվեց, որ այդ հարցի քննարկումը կիրականացվի երեք տարվա ընթացքում»,- իր ելույթում հայտարարել է Ալիևը։

Այնուհետև նա պատմել է այն մասին, թե ինչպես է կառուցվել Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը։

«Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցվել»

«Բայց հենց Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց, ես անմիջապես հրամայեցի որոշել նոր ճանապարհի երթուղին և բոլոր տեխնիկական պարամետրերը։ Մենք շուտով սկսեցինք այդ աշխատանքն ու ավարտին հասցրինք մեկուկես տարում: Այսինքն՝ կառուցվեց Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհ, և այն պատրաստ էր շահագործման դեռևս անցյալ տարվա օգոստոսի սկզբին, ավելի կոնկրետ՝ օգոստոսի 2-ին։ Մենք ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը տեղեկացրինք, որ պետք է իրենց անցակետերը հանեն հին երթուղուց և տեղափոխեն նոր ճանապարհի վրա, իսկ մինչև օգոստոսի 5-ը մենք պետք է մուտք գործենք Լաչին քաղաք, Զաբուխ և Սուս գյուղեր։

Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները, որոնք այդ ժամանակ կապ էին հաստատել մեր ներկայացուցիչների հետ, խնդրում էին իրենց ժամանակ տալ։ Ասում էին՝ մինչև օգոստոսի 25-ը կլուծեն այդ հարցերը, ապօրինի բնակվող հայերին դուրս կբերեն Լաչին քաղաքից, Զաբուխ և Սուս գյուղերից, և այդ կերպ հարցը հեշտությամբ կգտնի իր լուծումը։ Ես չառարկեցի, այսինքն՝ 20 օրվա մեջ այնքան էլ մեծ տարբերություն չկար: Այսպիսով, օգոստոսի 25-ին իրականացված աշխատանքների արդյունքում այնտեղից վտարվեցին Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում ապօրինի բնակվող բոլոր հայերը։ Օգոստոսի 26-ին մենք վերադարձանք Զաբուխ, Սուս գյուղեր և Լաչին քաղաք։ Դրանից հետո ես այցելեցի Լաչին քաղաք, քաղաքի կենտրոնում բարձրացրի ադրբեջանական դրոշը և հայտարարեցի, որ այսուհետ մենք հավերժ ապրելու ենք մեր այս հայրենի հողում»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

«Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել»

Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում միջազգային միջնորդների թեմային, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին ու այստեղ էլ նրա հայտարարությունները վկայում են մինչև «թավշյա հեղափոխությունը» փայլուն դիվանագիտության մասին...

«Պետք է հատուկ ընդգծեմ, որ բանակցությունների երկար տարիների ընթացքում միջնորդները միշտ ինչ-որ առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանն ընդհանուր առմամբ անընդունելի էր համարում Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին։ Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ նաև մյուս շրջաններից։

Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա ավելի ակնհայտ է դարձել բոլորի համար։ Միջազգային միջնորդները՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելով փաստացի փորձում էին ամրագրել այդ օկուպացիան։ Հիմա ամեն ինչ պարզ է դարձել․ Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի այս անարդար ու բացասական վերաբերմունքը պատահական չէ։ Պարզապես օկուպացիայի ժամանակ ինչ-որ չափով ուզում էին դա կոծկել, պարզ ասած՝ մեզ շփոթեցնել։ Բայց տեսեք, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո՝ անցած երկուսուկես տարվա ընթացքում, ինչ կեղտոտ գործողություններ են կատարվում մեր նկատմամբ, ինչ անհիմն մեղադրանքներ են առաջ քաշվում։ Այսինքն՝ այդ ամենն ակնհայտ է, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած մի շարք բանաձևեր, որոնք դարձյալ հանդիսանում են հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման արդյունք, այստեղ ևս առաջատար դեր են խաղում ֆրանսիացի պատգամավորները։

Բնականաբար, մենք դա զգացել ենք նաև օկուպացիայի ժամանակ, բայց ոչ այդ չափով։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ երկրները կարող են այդ աստիճանի կեղծավոր ու խաբեբա լինել։ Նրանք կարող են մարդու երեսին նայելով ասել մի բան, իսկ նրա մեջքի հետևում՝ մեկ այլ բան։

Այսինքն՝ այս երկուսուկես տարվա ընթացքում ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ ամեն ինչ տեսավ։ Միաժամանակ, հակաադրբեջանական ուժերը տեսան մեր աննկուն կամքը։ Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա. Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել։

Մենք դա Հայաստանին ապացուցեցինք ղարաբաղյան երկրորդ պատերազմում, Հայաստանի հովանավորներին դա ապացուցեցինք պատերազմից հետո՝ երկուսուկես տարվա ընթացքում։ Մենք հաղթեցինք նրանց ու ևս մեկ անգամ ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մենք հասնում ենք և շարունակելու ենք հասնել նրան, ինչ ուզում ենք»։

Ալիևի խոստովանությունները վկայում են Հայաստանի այսօրվա իշխանությունների ողջ սնանկությունը: Անկախ նրանից, թե Փաշինյանի իշխանության կողմից ցուցաբերվողը ապաշնորհության գագաթնակե՞տ է, թե՞ պլանավորված ծրագիր, թե՞ մեր երկրին պատուհասած արհավիրք, եզրակացությունները պետք է մեր հասարակությանը վաղուց մտորելու առիթ տային:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7128 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները մոտենում են գյուղին․․․ հասել են Կիրանցի մատույցներ (video) Տեսե՛ք՝ ուր են հասել ադրբեջանցիները, մի քանի օրից Կիրանցի այս հատվածում կլինեն․ գնդապետ (video) Այ «անասուն» Նիկո՛լ, դու ուր, մեր 3000 տարվա պատմությունն ուր․ Դոն Պիպո՝ Արթուր Ասատրյան (video) Կիրանցում բնակիչն իր տունը հողին է հավասարեցնում, որ թշնամուն չմնա (video) 1000 դոլարանոց կրպակի համար 50 հազար դոլար են առաջարկել, ու՞մ փողով․ Բագրատ Սրբազան (video) Ոնց որ եթիմ երեխա լինենք, դժոխքի դռանն ենք ապրում․ Լենա տատիկը՝ Սրբազանին (video) Սյունիք այցից հետո Փաշինյանը շտապ զանգահարել է Էրդողանին․Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյան (video) Դուք դրան լսու՞մ եք․ Նիկոլը չի ամաչում,ասում է՝ ձեր տունը քանդում եմ ձեր համար․ Սրբազանը՝ Կիրանցում (video) Ոստիկանությունը կամաց-կամաց վեր է ածվում համաշխարհային գլոբալիստական կառավարության տեղական մահակի․ Խոջաբաղյան Բագրատ Սրբազանն արդեն Կիրանցում է Երեւանի հանդեպ բոլոր պարտավորություններն ուժի մեջ են մնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բլինքենը կոչ է արել Ալիևին հնարավորինս շուտ ազատ արձակել հայ ձերբակալվածներին Ողբերգшկան ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում Հայաստանը պետք է հրաժարվի մեր նկատմամբ տարածքային պահանջներից․ Ալիև Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի վտանգավոր ենթատեքստը․ ինչի՞ համար է շնորհակալ Նիկոլը․ Մարգարյան (video) Բլինքենի հետ զրույցում Ալիեւը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ Բագրատ Սրբազանն արդեն Իջևանում է Նոր մանրամասներ՝ 1 տարի առաջ Եղիպատրուշում խուլիգանության դեպքից․ հայտնի են մասնակիցների ինքնությունները Նիկոլն այլեւս չի կարողանում թաքցնել վախերը ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել Փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն Պետրոսյանին Ես ուզում եմ ցուցմունք տալ․ խոշտանգված Սամվել Վարդանյանի խոսքը դատարանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am