Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի դիմաց, Սևանա լճի ափին գտնվող «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը, որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է շմոլ գազի թունավորումից։
Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 47-ամյա Արթուր Մկրտչյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նշված հանգստյան գոտու սեփականատերն էր։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը
Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը
Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը