Պատկերացրեք, որ Մակրոնը հրահրեր պատերազմ՝ թշնամուն հանձնելով Ֆրանսիայի պատմական հողերը, ի՞նչ կկատարվեր․ Իշխանյան
Ավետիք Իշխանյանը գրում է․
ԻՍԿ ՄԵ՞ՆՔ․․․
Ավելի քան մեկ շաբաթ ողջ Ֆրանսիան ապստամբում է։ Ապստամբում է կենսաթոշակային տարիքի բարձրացման օրենքի դեմ։Փողոց են դուրս եկել բոլոր խավերը՝ ուսանողներ, բժիշկներ, բանվորներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Բողոքի ցույցերն, այսպես ասած՝ «քաղաքակիրթ» չեն։ Հասարակությունը զայրացած և վճռական է տրամադրված «հայ ժողովրդի բարեկամ» Մակրոնի հակասոցիալական քաղաքականության դեմ։ Պատկերացրեք, որ նույն Մակրոնը հատուկ հրահրեր պատերազմ, տալով հազարավոր զոհեր,թշնամուն հանձնելով Ֆրանսիայի պատմական հողերը։Ի՞նչ կկատարվեր․․․Համոզված կարող եմ պնդել, որ Մակրոնն իր ընտանիքով և համախոհներով լինչի դատաստանի ենթարկված, լավագույն դեպքում գիլյոտինի տակ հայտված կլինեին։
Իսկ մե՞նք․․․