Չկա՛ էսկալացիա... էսկալացիա կա՛, կա՛ էսկալացիա...

Մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք (ու ոչ միայն մենք), որ Նիկոլ Փաշինյանը որքան ավելի շատ է զիջում կամ ավելի շատ զիջի, նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի ախորժակը ավելի ու ավելի է բացվում ու բացվելու:

Ահավասիկ. Ալիևը, առհասարակ, ադրբեջանական կողմը արդեն Հայաստանի փոխարեն գերազանցապես գործածում է «արևմտյան Ադրբեջան» մտացածին արտահայտությունը, ավելին՝ հայտարարում է, որ մինչև չլինի ադրբեջանցիների վերադարձ այդ «արևմտյան Ադրբեջան», ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի լինելու:

Ակնհայտ է, չէ՞, թե որոնք են Նիկոլ Փաշինյանի նշաձողերը և որոնք՝ Ալիևինը: Նմանապես ակնհայտ է, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը իջեցնում է նշաձողը, այնքան Ալիևը բարձրացնում է ի՛ր պահանջների նշաձողը: Իսկ ինչո՞ւ չբարձրացնի, եթե դիմացինն իր առջև չոքած, կապիտուլյացիա ստորագրած և շարունակ զիջող մեկն է:

Ինչո՞ւ է այսքան բացվել Ալիևի ախորժակը: Դա էլ է պարզ: Նիկոլ Փաշինյանը գործնականում արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում: Հանձնել է: Բայց ասում է, որ Արցախում, կներեք, ինքն Արցախ բառն էլ չի օգտագործում, այլ ասում է՝ Լեռնային Ղարաբաղում հայերը պիտի անվտանգության երաշխիքներ ունենան: Ադրբեջանական կողմն էլ խաղարկում է այդ ամենը և հակադարձում այն թեզերով, որ եթե Արցախը ադրբեջանական է, ապա կարող է միայն տեղի բնակչության ինտեգրման հարց քննարկել՝ ադրբեջանական օրենքներով: Ավելին, Փաշինյանի պարտվողական մոտեցումները վերախաղարկելով՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այդ դեպքում էլ իրենք ցանկանում են այսպես ասած՝ վերադառնալ Սյունիք, առհասարակ, այն բնակավայրերը, որոնցում եղել են նախքան 1988 թվականը: Լրացուցիչ խաղարկում են նաև Նիկոլ Փաշինյանի հրավիրած եվրոպական դիտորդների պարագան, որոնց տեղակայմանն Ալիևը դեմ էր հանդես գալիս: Բայց ասում են, որ այդ դիտորդներն էլ թող հետևեն, որ ադրբեջանցիների վերաբնակեցումը առանց խոչընդոտների անցնի և այլն, և այդպես շարունակ:

Կարճ ասած, Ալիևը շարունակ ավելացնում է պահանջները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ սիրով զիջում ու զիջում է, երևի որպեսզի վերջում համոզի, թե պետք է շնորհակալ լինենք իրեն, որ, օրինակ, միայն Կոնդն ու «բոշի թաղն» է հանձնել Ալիևին, իսկ, օրինակ, Մասիվի մի մասն ու Չարբախը պահել է, «կյանքեր է փրկել», «հպարտանում է պարտությամբ» ու չգիտես, թե է՛լ ինչ ղալաթ է անում:

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ինքն էլ է մոլորվել իր տակուգլուխ, հակասական հայտարարույթունների մեջ: Արդեն այնքան տարբեր ու հակասական բաներ է խոստացել Արևմուտքին, Պուտինին, Էրդողանին, որ ինքն էլ է շփոթում, թե հատկապես որ մեկին ինչ էր ասել: Խառն է Նիկոլը, շատ խառը: Այնքան խառն է, որ մի քանի ժամվա տարբերությամբ տրամագծորեն միմյանց հակասող հայտարարություններ է տարածում: Մեկ հայտարարում է, թե՝ էսկալացիա կա, այսինքն՝ լարվածությունն աճում է և, փաստորեն, մի նոր աղետ է գուժում, մեկ էլ, հո՛պ, հայտարարում է, թե՝ չէ, չէ, չէ, չկա էսկալացիա կամ չի լինելու:

Սա է ինքը. գրել-հերքել, գրել-հերքել, գրել-հերքել: Մյուս կողմից, հետո, երբ հարց ծագի, ցանկացած դեպքում ինքը կարող է ասել, այ, տեսեք, զգուշացնում էի, որ էսկալացիա կա (էսկալացիա չկա, նայած՝ հանգամանքի):

Կարճ ասած՝ չկա՛ էսկալացիա, բայց էսկալացիա կա՛, կա՛ էսկալացիա: Պարզ է մի բան. էլ Նիկո՛լը չկա, այն իմաստով, որ նման մեկին իշխանության ղեկին ունենալը նույնն է, թե՝ իշխանություն չունենալ: Բայց եթե նա շարունակի նստած մնալ վարչապետի աթոռին, այլ ոչ թե տեղափոխվի վաղուց իրեն սպասող ամբաստանյալի աթոռին, ապա կարելի է ասել, որ Հայաստանից բան չի մնա:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am