Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց դեպքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում. Սերժ Սարգսյան
«Սամվել Ֆարմանյանի գրքում շատերը կտեսնեն իմ վարած ֆուտբոլային դիվանագիտության և գործող իշխանությունների վարած հայ-թուրքական գործընթացի տարբերությունը: Տարբերությունն այն է, որ մեր ժամանակ՝ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
«Չգիտեմ, թե այս իրավիճակում ինչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։Շատ բան է խառնվել: Անկեղծ ասած՝ այն ժամանակ մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական ինչ-որ նպատակներ ունեինք, մեր հիմնական նպատակը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր: Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց Ադրբեջանին: Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ի՞նչ օգուտ է լինելու, եթե չստացվի, ի՞նչ օգուտ է լինելու: Ես կարծում եմ, որ չստացվելու պարագայում մենք բավական օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք: Իսկ հիմա թե ինչ կտա, ես չգիտեմ, նայած՝ ինչ են բանակցում:
Մենք գոնե բանակցային փաթեթը հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի մասին են բանակցում, ինչ են խոսում: Ուրիշ բան, որ հաճախ կրկնում են՝ առանց նախապայմանների է: Շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, էլի: Բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների է, թե նախապայմաններով, որովհետև ուրիշ հայտարարություններ էլ են հնչում»:
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը
Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը
Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը