Այլևս անառարկելի է, որ մեր շրջապատում տեղի ունեցող բազմաթիվ բացասական երևույթներ բավարար գիտելիքների բացակայության, իրավագիտակցության ու ընկալումների, արժեհամակարգի բացասական փոփոխությունների հետևանք են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա նաեւ նշել է. «Մենք անընդհատ փորձում ենք վերացնել հետևանքները, մինչդեռ պատճառը շարունակում է պահպանվել և անընդհատ նոր խնդիրներ ծնել:
Այս ամենը պարտադրում է ամեն ինչ սկսել ամենաառաջնային օղակից՝ մարդ ու հասարակություն կրթելու, դաստիարակելու նոր մոտեցումների ու մեթոդների կիրառմամբ:
Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները, այն ներառելու է ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան փորձագիտական ներուժը: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը պետք է լինի բարեփոխումների այն արդի ու բազմաբովանդակ ծրագիրը, որի հենքի վրա պետք է կառուցվի վաղվա հանրակրթությունը:
Հանձնաժողովի կազմի մասին կհայտնվի լրացուցիչ՝ ձևավորման աշխատանքներն ավարտելուց հետո»:
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը
Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը
Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը