Հարցեր Մոսկվային

Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճը և կողմերի՝ փոխզիջումներին պատրաստ չլինելը մտահոգում է Ռուսաստանին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեզ իսկապես անհանգստացնում է թշնամական հռետորաբանության ակտիվացումն ու Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ գտնելուն կողմերի պատրաստ չլինելը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը «խաղաղության գործընթացին» այլընտրանք չի տեսնում։

«Մենք այս հարցում վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը»,- ասել է Զախարովան։

«Ռուսաստանը կողմերին կոչ է անում զսպվածության ցուցաբերել հայտարարություններում և գործողություններում, վերսկսել բանակցությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, «խաղաղ միջանցքի» նախապատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացումը»,- ասել է նա։

Փաստորեն, ռուսական կողմը Ադրբեջանի ծավալապաշտական պահանջների պայմաններում հավասարության նշան է դնում հայկական կողմի միջև, նկատելով, թե կողմերը պատրաստ չեն փոխզիջումների: Մինչդեռ հայկական կողմը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը կատարի եռակողմ հայտարարության պահանջները:

Եթե Մոսկվան նկատի ունի Բաքվին, ապա նրա գնահատականները պետք է հասցեական լինեն:

Այնուհետև Զախարովան անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել, պատասխանել է. «Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ։

Խաղաղության և օգնության կոչերի հետևում՝ ռեալ իրավիճակում, հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից»։ Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի խոսքերը, թե հնարավոր է խաղաղության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որ այն ընթացքի մեջ է, ասել է. «Եկեք մեկնաբանենք ոչ թե հնարավորությունները, այլ ռեալ, եղած գործերը։ Մենք բաց ենք մեկնաբանությունների համար, բայց դեռևս մեկնաբանելու բան չկա»։

Այսինքն, Ադրբեջանի կողմից սահմանային լարվածությունը, դիվերսիոն և ահաբեկչական գործողությունները Մոսկվան համարո՞ւմ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության տեղակայման հետևանքո՞վ է: Բաքվի հակազդեցությունը ԵՄ առաքելության տեղակայման առիթով այսպե՞ս է արդարացնում Մոսկվան:

Զախարովան, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն տեղակայելու՝ պաշտոնական Երևանի պահանջին, ընդգծել է. «...այն կարող է տեղի ունենալ միայն Բաքվի համաձայնությամբ»։ Զախարովան նշել է, որ միայն Հայաստանի իշխանություններն են ցանկանում տեսնել այդ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ինչ վերաբերում է ցանկացած նոր առաքելության, ապա և՛ Երևանի, և՛ Բաքվի տեղակայման համար համաձայնություն է պահանջվում: Մինչ այժմ մենք նման բան չենք տեսել․ նկատի ունեմ երկու կողմերի համաձայնությունը», - ասել է Մարիա Զախարովան:

Այստեղ ևս, Մոսկվան, փաստորեն կիսում է Բաքվի տեսակետը:
Եվ ամենահետաքրքրական թեման:

Զախարովան մեկնաբանել է Սյունիքի մարզում ռուս զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ Մոսկվային արձագանքը պարտադիր չէ, որ հանրային լինի:

Հիշեցնենք, օրերս հայտնի էր դարձել, որ երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքով դիմել էին Գորիսի բժշկական կենտրոն: Զախարովան նշել է, որ կատարվածի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության խողովակներով, և իրենք կհնչեցնեն իրենց գնահատականը, երբ որ հայտնի լինեն քննության արդյունքները:

Հարցին՝ թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, Զախարովան ասել է, որ արձագանքը միշտ չէ, որ լինում է հանրային: «Գոյություն ունի երկխոսություն ամենատարբեր մակարդակներում: Եվ եթե ինչ-որ բան չի ասվում բարձրախոսով, դա դեռ չի նշանակում, որ այն չի ասվել հեռախոսով, անձամբ, նոտայի նամակագրությամբ և այլն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան ունի տարբեր մեթոդներ՝ սեփական դիրքորոշումը դաշնակիցներին, գործընկերներին և բարեկամներին տեղ հասցնելու համար:

Ադրբեջանական կողմն արդեն կրակում է ռուս խաղաղապահներին: Կարելի է պատկերացնել, եթե այլ երկրներ նման քայլի դիմեին` ինչպիսին կլիներ Մոսկվայի արձագանքը: Բայց քանի որ Մոսկվան անհասկանալի կաշկանդվածություն ունի Արցախում իր խաղաղապահ առաքելության շրջանակներում, ահա, այսպիսի լղոզված հերթական գնահատականն ենք լսում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2608 անգամ
Լրահոս
Հիշեք Դիլիջանի այն վայրենի ոստիկանին. Աշոտին ասեք հոր գլուխը քիչ տանի անհեթեթ հեքիաթներով. Արսեն Բաբայան Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են, եկեղեցին ասելիք ունի․ Արամ Ա «Առևանգում» թրիլլերը բեմադրվել էր՝ վարչապետի որդուն համարձակ, սկզբունքային և ներողամիտ ներկայացնելու համար Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «Թրաշը անուշ» Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է իր աշխատակազմին Ադանայում տղամարդը կրակ է բացել Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա Ռաիսին ու Մակրոնը 90 րոպե զրուցել են Մեր վարելահողերի մասով ադրբեջանցիները նույն դիրքում նստած են. Տեղի համայնքապետ Սեղանին դրված է մի շատ վտանգավոր օրենսդրական նախաձեռնություն, որ չարամիտ նպատակներ ունի. Մելիքյան Տիգրան Սարգսյանը իր տանը մեծ խնջույք կանի ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև Բայրամովն ու Հոգանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը Ուկարինական բանակը հակահարձակման կանցնի Խոշոր հրդեհ․ այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը եւ 160 հակ անասնակեր Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը» Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան Որ ապրանքատեսակներն են էժանացել, իսկ որոնք թանկացել Կամ իշխանափոխություն կլինի և Հայաստանն ուշքի կգա, կամ Հայաստան չի լինի. Վարդան Առաքելյան Չպետք է թույլ տալ, որ Արցախում նման կործանարար իրավիճակ հաստատվի. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահի նամակը՝ Արցախի ԱԳ նախարարին Գլխավոր դատախազի կենսագրությունը կարդում ես, ու պարզ է դառնում, որ մարդը լուրջ ստրատեգ ա. Վիտալի Մանգասարյան 63-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հունիսի 9-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանը Հունիսի 9-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 9-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 9-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 8-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հունիսի 8-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հունիսի 8-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը Հունիսի 8-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am