Սյունիքի մարզը զարգացնելու քայլերը․ մարզպետ (video)
Այս ամիս լրացավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի պաշտոնավարման մեկ տարին։ Այս առիթով մարզպետը հյուրընկալվել է մարզային Սյունիք հեռուստաընկերությունում և ամփոփել կատարված աշխատանքներն ու ներկայացրել առաջիկա անելիքները։ Մի շարք հարցերից բացի Ռոբերտ Ղուկասյանը խոսել է հանրապետության խոշոր հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։