Անի համայնքում թեժ է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Անի համայնքում կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժ է: Շիրակի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանությունն այս օրերին իր ողջ վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի՝ համայնքապետի գործող ԺՊ Արման Սարիբեկյանի օգտին ձայներ հավաքելու համար:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի դատախազության, քննչականի ու քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին զբաղված են ՔՊ-ական թեկնածուի օգտին ձայներ բերելով. «Այստեղի բոլոր պետական պաշտոնյաներին հստակ ցուցում է տրված՝ ամեն մեկն իր կողմից ձայն ապահովի իշխանության թեկնածուի օգտին: Միակ տարբերակը, որ հստակ գիտեմ՝ հակառակն է եղել, մարզի ոստիկանապետն է, որը ժողով է արել ու հրահանգել է՝ ոչ մի կերպ չխառնվել, մյուսները՝ դատախազության ու քննչականի ներկայացուցիչները, աշխատում են իշխանության օգտին, քաղաքապետարանից նույնպես ներգրավվել են մարդիկ:

Այստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե իրենց թեկնածուին անցկացնելն է, այլ գոնե ընտրություններին մասնակցություն ապահովելը, քանի որ քաղաքացիների համար մեկ են ՏԻՄ ընտրությունները. հիմա ավելի կարեւոր հարցեր կան, պետության կորստի առաջ ենք կանգնած»,-ասաց Շիրակից մեր զրուցակիցը: Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին անգամ ԱԺ նիստերի օրերին շրջում են Անիում ու իրենց թեկնածուի քարոզարշավն անում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ Ռաֆայել Հովհաննիսյան․ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին Ադրբեջանցիների կողմից առեւանգված երկու զինծառայողների հարազատներ ահազանգել են Վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Նման բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր․ Ավետիք Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am