Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախի շուրջ կա բանակցային երկու գործընթաց, մեկը պայմանականորեն Պրահայի, մյուսն էլ Մոսկվայի գործընթացն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը:

«Պրահայի գործընթացի նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ Արցախից հեռացվեն ՌԴ խաղաղապահները և փոխարինվեն եվրոպացի ինչ-որ դիտորդներով: Դրանից հետո հայերը կա՛մ կուզենան ինտեգրվել Ադրբեջանի կազմում, կա՛մ կհեռանան: Բնականաբար, բոլորը կհեռանան, ու այդ սցենարի դեպքում Արցախի հարցը կփակվի, ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում կթուլանա, ինչից հետո էլ կարող են նաև Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարց բարձրացնել: Իսկ ըստ ռուսական ծրագրի, Հարավային Կովկասի գործընթացների շուրջ պետք է բանակցել 3+3՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան և ՌԴ-ԹուրքիաԻրան ձևաչափով: Ըստ ռուսական ծրագրի, Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով, խաղաղապահների մանդատը երկարաձգվի անորոշ ժամանակով՝ մինչև Արցախի կարգավիճակի վերջնական հաստատում»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, Ադրբեջանը դեռևս չի լուծել իր խնդիրը՝ Արցախում կան խաղաղապահներ, «Զանգեզուրի միջանցքը» ևս չեն կարողացել իրականություն դարձնել: «Այս ուղղություններով Ադրբեջանն աշխատանքներ է տանում՝ իր թիկունքում ունենալով Թուրքիային, Իսրայելին, և, ի տարբերություն ՀՀ-ի, լավ հարաբերություններ ունի նաև ՌԴ-ի, ԵՄ-ի հետ: Մյուս կողմում էլ Հայաստանն է, որտեղ իշխանություններն Արևմուտքի դրածոներն են: Նրանց խիստ հրահանգ է իջեցվել ցանկացած գնով կազմակերպել միջազգային դիտորդական առաքելության մուտքը Լաչինի միջանցք ու Արցախի մնացած տարածքներ: Հայաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են այդ հրահանգն իրականացնել: ՀՀ իշխանությունները դիվերսիայի միջոցով հայ ոստիկանների սպանությունն անգամ օգտագործեցին իրենց գաղափարն առաջ տանելու համար»,-ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ հրահանգն իրականություն դարձնել չի ստացվում:

Իսկ թե ինչու, Բադալյանը նշեց. «Չի ստացվում, որովհետև Արցախի իշխանություններն արդեն երկար ժամանակ է՝ ռուսական վերահսկողության ներքո են, իսկ առանց Արցախի իշխանության այդքան էլ հեշտ չէ այնտեղ միջազգային խաղաղապահ ուժ մտցնել: Բացի այդ, խաղաղապահ ուժեր մտցնելու համար նաև ՌԴ համաձայնությունն է պետք, ինչի շուրջ բացասական դիրքորոշում կա ՌԴ-ի կողմից: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դիմեց ՌԴ-ին, ասաց, որ «եթե չեք կարողանում անվտանգությունը ապահովել, խնդիր չկա, կարող եք դուք դիմել ՄԱԿ-ին» և այլն: Այսինքն, փորձեց «ֆռռացնել» Ռուսաստանի ղեկավարությանը, ինչը ՌԴ-ի կողմից անմիջապես արձագանք ստացավ: ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ արհամարհական պատասխան տվեց՝ Փաշինյանին հասկացնելով, որ այդ «տրյուկներն» իրենց մոտ չեն անցնում, և որ ՌԴ ղեկավարությունն իր «ժեխը» չէ»:

Արմեն Բադալյանն ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները հանձնարարական են ստացել ամեն գնով ցույց տալ, որ Արցախում, օրինակ՝ էթնիկ զտում, ցեղասպանություն է սպասվում, ինչը ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կարողանում կանխել. «Ուզում են ցույց տալ, որ կանխելու համար միջազգային դիտորդական առաքելություն կամ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեն Արցախում: Անընդհատ այդ գաղափարն են տանում առաջ՝ մտածելով, որ միգուցե ռուսներն էլ համաձայնեն, բայց չեն հասկանում, որ, ի տարբերություն Հայաստանի իրենց ընտրազանգվածի, ՌԴ ղեկավարության վրա իրենց «տրյուկները» չեն ազդում»:

Քաղտեխնոլոգի խոսքով, ըստ Պրահայի գործընթացի, Հարավային Կովկասն Արևմուտքի մաս դարձնելը «խաղաղության պայմանագրի» դետալներից մեկն էր, որտեղ պետք է նշվեր նաև, որ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում: «Բայց մենք տեսնում ենք, որ ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվում ու դեռևս շատ երկար չի կնքվելու: Ադրբեջանը ցանկություն չունի կնքել այն, որովհետև սպասում է ռուս-արևմտյան հակամարտության ավարտին՝ Ուկրաինայի տարածքում: Եթե ՌԴ-ն հաղթող դուրս գա, Արցախի հարցն ուրիշ լուծում կստանա: Լուծումն այլ կլինի պարտության ու կոնֆլիկտի սառեցման դեպքում: Հայաստանի իշխանությունները շատ շտապ են ցանկանում «խաղաղության պայմանագիր» կնքել՝ ցույց տալու Արևմուտքին, թե ամեն քայլ արեցին: Բայց Ադրբեջանը, բնականաբար, ավելի գիտակից լինելով, չի շտապում այդ հարցում՝ փորձելով հնարավորինս շատ բան պոկել, բայց միաժամանակ սպասել ռուս-արևմտյան հակամարտության ավարտին»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 489 անգամ
Լրահոս
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Չեխովի փողոցի շենքից քաղաքացիների են տարհանել Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Խոշոր հրդեհ է բռնկվել Դավիթաշենում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության Բիս1 աստիճան Ալիևն արդեն բաց է խոսում, իսկ Արայիկ Հարությունյանին՝ անվանում նախագահ կոչվող տարր Փաշինյանը քիչ էր մնում ներողություն խնդրեր Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում Խորհրդանշական ու հաղթական մայիս Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ Ռաֆայել Հովհաննիսյան․ Ինքս ինձ խոսք եմ տվել, որ կդառնամ աշխարհի չեմպիոն Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին Ադրբեջանցիների կողմից առեւանգված երկու զինծառայողների հարազատներ ահազանգել են Վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 29-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 29-ին ,ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 26-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արսեն Նիկողոսյանը Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am