Սրա՞նք են խոսում փախնելու մասին․ Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան իշխանական պատգամավորին (video)

«Այս իշխանության վարքագիծն է՝ ամեն գնով փորձել սահմանափակել մարդկանց իրավունքները. ոչ միայն Ագենսա Խամոյանի, Սեյրան Օհանյանի, Գեղամ Մանուկյանի, իմ, Թադևոս Ավետիսյանի , այլև՝ մեր խմբակցության պատգմավորների բազմաթիվ գրավոր հարցումներն անտեսվում են իշխանության կողմից՝ խախտելով օրենսդրական պահանջները»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մտքին, ըստ որի՝ «Վարչապետը, այլ պաշտոնատար անձինք, առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին։ Ընդդմությունից որևէ պատասխան չենք ստացել։ Ըստ էության, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։ Մինչ այս պահն ընդդիմության հրաժարվելը գնալ, նստել, աշխատանքային քննարկման ռեժիմով ծանոթանալ բոլոր դրվագներին, գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»,-ասել է ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Շարունակելով հակադարձումը Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա արվում է հերթական մանիպուլյացիաներն անելով, հերթական թյուրիմացությունները հասարակությանը կերակրելով։

«Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությանն ասել ենք՝ այս տեղեկատվությունը անհրաժեշտ է, բայց կա՛մ չեն պատասխանել, կա՛մ ասել են պետական գաղտնիք է, կա՛մ էլ մեր գործընկերներին ուղղակի չեն տրամադրում այդ տեղեկատվությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ապօրինի իշխանության հետ գործ ունենք, ազգային շահը ոտնահարող իշխանության հետ գործ ունենք։ Հիմա սրա՞նք են խոսում փախնելու մասին։ Ակնհա՞յտ է չէ, թե ովքեր են այսօր Հայաստանում իշխանության»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am