100 օր ՀՀ իշխանությունը Արցախն Ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում. Մետաքսե Հակոբյան

Փառքն ու պատիվը խաղաղության պայքարի հերոսներինն է... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«100 օր...Արցախը շրջափակված է ադրբեջանի կողմից...100 օր...Արցախը աղետի մեջ է...հերթական գոյապայքարն է՝ անվերջի վերածված:
100 օր Արցախում մարդիկ են մահանում, երեխաները վիտամիններից զրկված են, վտանգված է նրանց առողջությունը...100 օր ՀՀ իշխանությունը Արցախն ադրբեջանին բռնակցելու շուրջ է աշխատում...
100 օր այդպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունը քաջություն չունեցավ հակազդել ՀՀ իշխանությանը...երկնային բանակին զինվորագրվեցին Դավիթը, Արմենն ու Արարատը, որոնք գիտեին պայքարել հանուն խաղաղության...
Փառքն ու պատիվը խաղաղության պայքարի հերոսներինն է...»։