Amnesty International. Բաքվին մեղադրում են այլախոհներին հետապնդելու մեջ
«Երկրում չեն դադարում քաղաքական այլախոհության համար հետապնդումները եւ քաղաքացիական հասարակության ճնշումը: Իշխանությունները վրեժխնդիր են անկախ լրագրողներին», - ընդգծվում է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին կազմակերպության հրապարակած զեկույցում: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է այլախոհներին հետապնդելու եւ երկրում քաղաքացիական հասարակությանը ճնշելու մեջ: Մասնավորապես, Amnesty International-ը նշել է այն վճիռները, որոնք ընդունվել են 2014 թվականին ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների, երիտասարդ ակտիվիստների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ: «Սպասելի էր, որ 2015 թվականին նրանք բոլորը դատարապարտվեցին երկարատեւ ժամկետներով ազատազրկման», -հայտարարել է կազմակերպության Եվրոպայի եւ Ասիայի գծով տարածաշրջանային փոխտնօրեն Դենիս Կրիվոշեեւը («ՌԻԱ Նովոստի»): Կազմակերպությունն այդ մարդկանց դեմ մեղադրանքները շինծու է համարում: «Մեր գնահատականներով, նվազագույնը 18 մարդ Ադրբեջանում մնում են խղճի դատապարտյալներ, այսինքն այն մարդիկ, որոնց դեմ քրեական գործերը կեղծագործված են եղել, եւ նրանք ճաղերի հետեւում հայտնվել են միայն կառավարությանը քննադատելու պատճառով», -ասել է Կրիվոշեեւը: Դրա հետ միասին, Ադրբեջանի իշխանությունները «շարունակել են վրեժ առնել» անկախ լրագրողներից եւ ակտիվիստներից, նշում է Amnesty International-ը: «Տեղի են ունեցել անկախ ԶԼՄ-ների հալածանքներ եւ դրանց փակում: Չեն դադարել անկախ լրագրողների նկատմամբ ահաբեկումը, հալածանքը, սպառնալիքները եւ բռնաճնշումները», -ասվում է զեկույցում: