Հայաստանը ճողվել է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև․ Անդրանիկ Թևանյան (video)

Քիչ առաջ ականատես եղանք հերթական ստի ու խաբեության դրսեւորմանը, ՔՊ խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ հայտրարության նխագծի մեր տարբերակը, որովք փաստացի հրաժարվեց 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ. «Ալիեւի գործողությունների համար հիմք է հանդիսացել այն, որ Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում:

Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները հերթական լարվածության, կարելի է ասել, փչացման փուլն են ապրում, եւ դա եւս թեեւեր է տալիս Ալիեւին: Եվ երրորդը, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ եւ Արեւմուտք-ՌԴ հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի: Այս երեք հանգամանքներն են Ալիեւին հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ եւ հանցավոր գործողությունների:

Մրցակցող հարթակների մասնակցությունը եւ երկու հարթակներին էլ «այո» ասելը բերել է նրան, որ Հայաստանն ուղղակի ճողվել է այդ երկու հարթակների միջեւ: Այսինքն «այո» ասել մոսկովյան հարթակին, «այո» ասել վաշինգտոնյան հարթակին, դա նույնն է, որ դու դառնում ես աշխարհաքաղաքական մանրադրամ: Իշխանությունները լավ իմանալով, թե ինչ են բերելու Հայաստանի գլխին, նախապես ուզում են մեղավոր նշանակել Ռուսաստանին: Մենք գտնում ենք, որ չի կարելի մտնել ոչ հակառուսական դաշտ, ոչ հակաարեւմտյան դաշտ:

Ես կարծում եմ՝ իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ դա ենթադրում է այլ իշխանություններ»,-ասաց Թեւանյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը մին չ օրս չի հաջողվել հասնել իշխանափոխության, Թեւանյանն արձագանքեց. «Քաղաքական բոլոր այն գործողությունները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակ են վերանայման, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել քաղաքական պայքարը: Պետք է հանրային լայն կոնսոլիդացիայով հասնել քաղաքական փոփոխության: Դա պետք է անել հնարավորինս շուտ, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակ չունի: Միգուցե մենք պետք է ընդլայնենք ձեւաչափերը, միգուցե ավելի նոր ֆորմատներ առաջարկենք հանրությանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am