Հրաչյա Սարգսյանը կձերբակալվի՞․ սպասում են Փաշինյանի որոշմանը
![Հրաչյա Սարգսյանը կձերբակալվի՞․ սպասում են Փաշինյանի որոշմանը](/timthumb.php?src=/disc/21-03-23/796b7161f42db5c3df07c52089f7f8da.jpg&w=708)
Politik.am գրում է.
Այսօր՝ մարտի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրեց, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։
Հիշեցնենք, որ այս պաշտոնյաները հանդիսանում էին Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թիմակիցները և քաղաքապետարանից հեռացել են օրերս, նրա հրաժարականից հետո։
Հիշեցնենք նաև, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո մենք տեղեկացրել էինք, որ մեր տեղեկություններով ազատումը կապված է կոռուպցիոն գործի հետ, որով այս պահին քննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով գործը առընչվում է չինական «Ժոնգ տոնգ» ավտոբուսների գնմանը։ Մեր աղբյուրների պնդմամբ չի բացառվում, որ առաջիկայում ձերբակալվի նաև Հրաչյա Սարգսյանը։ Այս մասով Հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմանը։